Այսօր՝ 19 սեպտեմբերի 2021թ., 00:00
«Ցինիզմի վերին աստիճան». Կառավարության մոտ պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. (տեսանյութ) Դիեգո Ֆորլանը հեռացվել է «Աթենասի» գլխավոր մարզիչի պաշտոնից «Երազանքի երեխա է»․ 52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ պատմել է դստեր մասին Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ Ավստրալիան մտադիր է առաջիկայում գնել կամ վարձակալել սուզանավեր ԱՄՆ-ից կամ Բրիտանիայից Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանք. հոգեւոր-մշակութային գոմ. Նաիրա Զոհրաբյան Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի. Արթուր Ղազինյան Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը». մանրամասներ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը. Զաքարյան Միայն չասեք կյանքը շարունակվում է. էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան Աշնան ամենանորաձեւ կոշիկը. սովորում ենք համադրել լոֆերները Պեսկովը հավաքել է 10 հազար մրցանակային միավոր առցանց քվեարկությունից հետո Գվարդիոլա․ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ Ինչպե՞ս ճիշտ ուտել ճարպը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի Քասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ Ջենիֆեր Լոպեսն իրեն «աութսայդեր» է անվանել Հոլիվուդում Մի քանի հարյուր մարդ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցի է դուրս եկել Եվրախորհրդարանի պատգամավորը սպառնացել է «Հյուսիսային հոսք 2»-ը վերածել «ներդրումային ավերակների» Գարեթ Բեյլը չի խաղա 2 ամիս Պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն «Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության թիկունքում Բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել․ Էլինար Վարդանյան Վախի ստրուկը Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. պատգամավոր Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին Ֆրանսիայում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը Դեռահասը հայտնվել է հիվանդանոցում տեսախաղերից կախվածության պատճառով Ճապոնացի գիտնականները «երրորդ ձեռք» են ստեղծել մարդու համար Նյու Յորքում թռչունները զանգվածաբար սատկում են Անօդաչուն սխալմամբ թմրանյութերի ծանրոց է գցել դպրոցի բակ Արա իշխանություն, բա ասում էիր «ապագա կա». չմթերված խաղողը բարձելու ենք, բերենք «գունագեղ» տոնիդ Աստղագետները գրանցել են Յուպիտերի բախումը անհայտ օբյեկտի հետ Գիտնականները բացահայտել են մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի վտանգը Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ինչպես հասկանալ, որ դիմացինը ստում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի «Ամերիկան ամենից առաջ» կուրսի շարունակման մասին Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի Առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյանը տեսակցել է բերման ենթարկվածներին «Հայաստան» դաշինքի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այցելել են բերման ենթարկված քաղաքացիներին Տաջիկստանի եւ Իրանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել Դենիել Քրեյգը հրաժեշտ է տվել Ջեյմս Բոնդի դերին 49-ամյա Յարոմիր Յագրը վերադարձը նշել է գոլով Չինաստանը հայտարարել է Թայվանի մերձակայքում վարժանքների անցկացման մասին՝ ամերիկյան ռազմանավի անցումից հետո Տեղահանված շուշեցիները քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, բռնի տեղահանվածների եւ այլ հարցեր Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք Մեսին 3 տարում կարող է 110 միլիոն վաստակել ՊՍԺ-ում Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպանը Կանբերայի գործողությունները դավաճանություն է անվանել Գյումրիի տոնի կարևորությունը ոչ միայն ու ոչ այնքան հանդիսություններն են, որքան օրվա խորհուրդը. Արտյոմ Ղուկասյան Գերմանիան Եվրոպային հորդորել է ռազմական առումով ավելի անկախ դառնալ ԱՄՆ-ից Ավստրալիայում կարանտինի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (ուղիղ) ՀԱՊԿ երկրները հայտարարել են ռազմական ոլորտում ընդհանուր բյուջեի մասին Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը Վրաստան այցի ժամանակ․ Էրդողանը Ռուսաստան այցի ժամանակ Պուտինի հետ կքննարկի իրավիճակը սիրիական Իդլիբ նահանգում Ռայոլան պատմել է, թե ինչով է Իբրահիմովիչը զբաղվելու կարիերան ավարտելուց հետո Թալիբները հայտարարել են, որ մշտական կառավարություն ձեւավորման համար ամիսներ կպահանջվեն «Նա լիարժեք հայր է»․ Իրինա Շեյքը պատմել է, թե ինչպես են ինքն ու Բրեդլի Քուփերը մեծացնում դստերը Պենտագոնը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք դառնալ, քան Չինաստանը Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու մեջ ՀՀ երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2021 թվականի 8 ամիսների ընթացքում Քաբուլում ականապատ մեքենա է պայթել Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում. Մանուել Մանուկյան Քսենիա Բորոդինային Հայաստանում նկարել են հայ ընկերոջ հետ Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Երեք տարում Հայաստանը Գերմանիայում առանց թույլտվության բնակվող շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով ԱԺ-ում նիստ անցկացնելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը Անկախության օրվա միջոցառումներն ավելորդ են, այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից. Բագրատյան
Հարցում

«Քուանշ». պարզապես հավատալու տեղ չեք թողել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից 8 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանում գնալով ավելի է խորանում ճգնաժամը բոլոր ոլորտներում՝ քաղաքականից տնտեսական, առավել ևս՝ անվտանգային։ Թվում էր, թե ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի գոնե ինչ-որ չափով ապագայի նկատմամբ կանխատեսելիություն ապահովել, սակայն իշխանությունների վերարտադրությունը ի չիք է դարձնում նման հույսերը։ Ու թերևս թյուր են այն կարծիքները, որ իշխանությունների վերընտրման արդյունքում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամը հանգուցալուծում է ստանում։ Համենայն դեպս, իշխանություններին ձեռնտու է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ընդդիմադիր դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ, հայտարարել է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց։ Ինչպես հենց Փաշինյանը կասեր, «քուանշ, պարոն վարչապետի պաշտոնակատար»: Իրականում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար պետք է, որ վերացվեն ճգնաժամի առաջացման պատճառները։ Իսկ Հայաստանում ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամի հիմնական պատճառներն այնպիսին են, որ դրանք հաղթահարել որևէ ընտրությամբ հնարավոր չէ. ո՛չ պարտությունը կարող ես շտկել, ո՛չ բազմահազար զոհերին հետ բերել, ո՛չ էլ կորսված տարածքները: Վերջինը՝ գոնե առայժմ: Մյուս կողմից՝ ինչպես է Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված համարում, երբ իր իշխանության թողտվության արդյունքում հակառակորդը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, որտեղ ամրանալով՝ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ընդդիմությունն ու հասարակությունը պիտի իրենց նման համակերպվի՞ նման վիճակի հետ: Իհարկե, ոչ: Դեռ ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունները որոշ ժամանակ անց պատրաստվում են նոր հակահայկական փաստաթուղթ ստորագրել, իսկ սահմանային լարվածությունը նրա համար է, որ փաստաթղթի ստորագրումը հանրությանը ներկայացվի որպես նոր պատերազմից ու աղետից երկիրը փրկելու լավագույն տարբերակ։ Իսկ այս հանգամանքը նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև կարող է ավելի սրվել։ Հետաքրքրական է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մասին Փաշինյանի հայտարարությունները զուգորդվում են ատելության խոսքից ու վիրավորանքներից հրաժարվելու հավաստիացումներով։

Նա ասում է, թե իշխանությունները պատրաստ են համագործակցության՝ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Հիասքանչ, աննման խոսքեր... Բայց... Մի հատ էլ «քուանշ», պարոն վարչապետի պաշտոնակատար: Չէ, հասկանալի է, որ այս փուլում ընդդիմադիր ուժերի հետ ընդգծված կոնֆրոնտացիան, մեղմ ասած, իշխանությունների շահերից չի բխում, ինչով էլ պայմանավորված է հետընտրական համեմատաբար մեղմ լեքսիկոնը: Առաջիկա մի կարճ ժամանակահատվածում այս իշխանությունները կգնան որոշակի կոմպրոմիսների: Բայց հաշվի առնելով մի կողմից՝ գործողությունները, որոնք արվում են ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ, մյուս կողմից՝ իմանալով Փաշինյանի բնույթը, նշյալ հավաստիացումների երկարաժամկետության առումով ոչ միայն կասկածներ ունենք, այլև պարզապես դժվար է դրանց հավատալ մեծագույն ցանկության դեպքում: Իսկ ցանկություն, ավելի ճիշտ հույս՝ իրոք ունենք: Պարզապես հավատալու տեղ չեն թողել այս իշխանությունները:

Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ ներքին ատելություն, թշնամանք գեներացնողը, բռնության խոսույթը որդեգրողը եղել է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ հենց Նիկոլ Փաշինյանը։ Երեք տարի շարունակ խոսվում է այն մասին, որ իշխանությունները ներքին թշնամանք են սերմանում, պառակտում են հանրությանը, քաղաքական դաշտը բաժանում են սևերի ու սպիտակների, ինչը շատ վտանգավոր փաստի առաջ կարող է կանգնեցնել մեր հասարակությանը։ Սակայն հնչող զգուշացումները մնում էին «ձայն բարբառո անապատի», իշխանությունները շարունակում էին իրենց ավանդական գործելակերպը, քանի որ նրանց քաղաքականության կենտրոնում բացառապես քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանքի մթնոլորտի ստեղծումն էր։ Արդյունքները չափազանց ծանր են, այնքան, որ տասնյակ տարիներ պետք կլինեն, որ մեր հասարակությանը վերադարձնենք ադեկվատ հարաբերությունների բնականոն հուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan