Այսօր՝ 03 օգոստոսի 2021թ., 00:00
Եղբայրս տղայիս գրկած բերել է… 100 մետր կրшկոցների միջով է անցել, մինչև մեքենա է եկել, որ տանեն տղայիս… «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալը 0-ից ավելացել է, իշխանությանը՝ նվազել. Սեյրան Օհանյան «Խոսելիս հիշեք, որ մի երկրում եք, որտեղ հազարավոր տղերք պետք է քայլեին, բայց չեն քայլում». Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին Քավոր, սանիկ, աներձագ, մարդ ու կնիկ, ընկեր, բարեկամ, օլիգարխ, դավաճան․․․ ու էլի բաներ, որ ասելու չի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը մնում է անփոփոխ. ՊՆ «Վա՞տ բան ենք անում». Լոռու մարզպետարանից գրություն են ուղարկել Վանաձորի դպրոցի տնօրեններին Երևանի ավագանու անդամի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք Ղրղզստանում կալանավորել են նախկին վարչապետ Սարիեւին «Կումտորի» գործով «Կոպիտ վարքագիծ է դրսեւորում». Ալեքսանդր Շոուայի դուստրը երես է թեքել հորից Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է Լրագրողներն ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել. պահանջում են չեղարկել սահմանափակումները Պղինձն էժանանում է Ուհանում 2020 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի բռնկում Փորձագետ. Սմարթֆոնի կողքին խորհուրդ չի տրվում գաղտնի տեղեկատվություն քննարկել Տոկիո-2020․ Էլսայեդը պարտվեց, Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից Երուսաղեմի շրջակայքում անտառային հրդեհներ են սկսվել Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Քաբուլը պատրաստ է խաղաղություն կնքել թալիբների հետ ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբինյանին․ Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ. Շարմազանով ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Իզմիրլյանի անվան մանկատուն. Ի՞նչ խնդիրներ են գրանցվել Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ. Ռուբեն Մելիքյան Թրյուդոն մոնռեալյան ձեւով ապխտած միս է ուղարկել Բայդենին Սթենլիի Գավաթում ԱՄՆ ակումբի հաղթանակից հետո Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան «Նրա բույրն, ինչպիսին ցանկանում ես լինել». Ռիհաննան օծանելիք է թողարկում Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ-ն լոքդաուն չի սահմանի դելտա շտամի պատճառով «Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Աֆղանստանի ԱԳՆ. Թուրք զինվորականները կապահովեն թուրք մասնագետների անվտանգությունը Քաբուլի օդանավակայանում Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է․ Ռոբերտ Հայրապետյան Ո՞ր մթերքները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով եւ հասել 7 տոկոսի Հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք Ռուս խաղաղապահները փորձարկել են արդիական մարտավարություն Լեռնային Ղարաբաղի վարժադաշտում Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել Ագնեսա Խամոյան․ «Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից» Արդեն իսկ վարկային բեռի տակ գտնվող գյուղացուն առաջարկում են վարկային բեռը մեծացնել. Քաղաքացին ահազանգում է՝ երաշտի պատճառով կսկսվի պարտադիր մորթ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշ ժամանակն ապրել է Թուրքիայում, ինչի մասին նրա կենսագրության մեջ նշված չէ. Աննա Մկրտչյան «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է 44-օրյա պատերազմի խնդիրները չի կարելի իջեցնել ասֆալտի մակարդակին․ Սեյրան Օհանյան. (տեսանյութ) Այն ինչ տեսաք ԱԺ-ում այսօր, տեսնելու եք առաջիկայում էլ՝ ավելի բարձր ինտենսիվությամբ. Արամ Վարդևանյան. (տեսանյութ) Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում Սրանց ցինիզմը չափ ու սահման չունի Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում Բացառիկ ծնունդ Շենգավիթ բկ-ում. եռյակ է ծնվել «La Casa De Papel» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին մասի թրեյլերը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ (տեսանյութ) Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին Դիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան Անֆիսա Չերնիխ՝ «Орел и Решка» ճամփորդական շոուի նոր հաղորդավարուհին Կազմված ցուցակի դեպքում, վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում է. Ավինյանը խոսել է իր եւ թիմի տարաձայնությունների մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ Իրանը կարող է երկշաբաթյա լոքդաուն մտցնել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ Գնդակը` զենք. Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր. Սևակ Շուշանյանի նոր ռեկորդը` նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին (Տեսանյութ) Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում Իրանի ԱԳՆ-ն անհիմն է որակել ԱՄՆ-ի և Բրիտանիայի մեղադրանքները լցանվի վրա գրոհի մասնակցության մեջ Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում «ԱԺ–ում մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը»․ Արմեն Աշոտյան Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել Թուրքիայում գրանցվել է էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդային մակարդակ Ադրբեջանցի պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից ոստիկանին ծեծի ենթարկելու համար Կորոնավիրուսը կարող է ուղեղի տկարամտության նման փոփոխություններ առաջացնել Իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներով, որոնք չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն․ Տիգրան Աբրահամյան Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը Ֆիլմի նկարահանումների ընթացքում մահացել է դերասան Ջեյ Փիքեթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել․ Տիգրան Աբրահամյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Bloomberg. ԱՄՆ-ն հայտնվել է դեֆոլտի եզրին Եվրոպայի լիգա. «Ալաշկերտն» իմացավ հնարավոր մրցակցին Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է Հ1-ը չի հեռարձակում 8-րդ գումարման ԱԺ այս նիստը. հուսանք՝ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ կպատրաստի. Աղվան Վարդանյան Դատարաններից գործերի ավտոմատ մակագրման համակարգիչների առգրավումն ու Գագիկ Ջհանգիրյանի՝ «ծրագրի ոչ արդարություն» բնորոշումը Մոռացե՞լ եք Կարեն Կարապետյանի միջնորդությունը Փաշինյանի վերաբերյալ. ինչո՞ւ հիմա ծպուտ չեք հանում. Արծվիկ Մինասյանը՝ «Իմ քայլին» պատգամավորներին Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից
Հարցում

Պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասին ՀՀ օրենք․ Մասնագետներ

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահական իրավունքին և օրենսդրությանը

«ՀՀ Առողջապահության բնագավառի մայր օրենքը՝ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին, գործում է 1996 թվականից։ Մեր սանիտարական նորմերի մի զգալի մասը գալիս է դեռ խորհրդային տարիներից ու այնտեղ կարող եք գտնել քլորակիր կամ քլորամին կիրառելու պարտադրանք։ Առողջապահական կազմակերպությունների լիցենզավորման պահանջներում կգտնեք սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում, դուրս են եկել արտադրությունից, բայց մենք պահանջում ենք ունենալ։ Աշխարհի ամենաառաջադեմ հիվանդանոցների վիրահատարանների մի մասը տեղակայված է գետնի տակ, որպես ստերիլության և իզոլյացիայի ապահովման լավ տարբերակ, իսկ մենք չենք թողնում տնտեսվարողին, որ կիսապադվալային հարկում ստոմատոլոգիական կրեսլո ունենա։ Լաբորատորիայում վերջին սերնդի արյան անալիզատորը տպում և տալիս է արյան քննության պատասխանը՝ կից գրաֆիկներով ու դիագրամներով, իսկ նախարարությունը պարտադրում է այն ձեռքով արտագրել ինչ որ հորինված բլանկի վրա՝ չհասկանալով , որ դա բժշկական սխալի աղբյուր է ու անիմաստ աշխատանք։ Ու եթե հարցնես, ոչ մեկը չի կարող ասել ինչու՞ ։

Իսկ ես կասեմ, թե ինչու։ Որովհետև չինովնիկները, որոնք գեներացնում են այդ անիմաստ նորմատիվներն ու հրամանները, գրեթե երբեք պրակտիկ առողջապահությունում չեն աշխատել, բժշկի խալաթ չեն հագել, հիվանդության պատմագիր չեն լրացրել, քննիչին կամ տեսուչին չեն փորձել հիմնավորել , թե ինչու չեն լրացրել այս կամ այն անիմաստ մատյանը, կամ ինչու չունեն 1976 թ․ արտադրության պնևմոտախոմետր։

Դրանից է գալիս նաև համոզումս, որ առողջապահության ոլորտի մասնագիտական կարգավորումների դաշտը պետք է պատվիրակել բժշկական ասոցիացիաներին (տես հոդվածը բժշկական ասոցիացիաների մասին) ։

Մեր օրենսդրությունը պետք է հիմնովին նորացվի։ Մենք պետք է վերջապես ունենանք Առողջապահության մասին ՀՀ օրենք, սանիտարական և հակահամաճարակային ոլորտը կարգավորող նոր օրենք և նորմեր, արդիականացված և պարզեցված օրենսդրություն լիցենզավորման ոլորտում։ Պետք է կարգավորենք դեղերի ապօրինի շրջանառությունը և պարզեցնենք դեղերի գրանցումն ու ներմուծումը, իսկ առողջապահության ոլորտի հարկման դաշտը այնպիսին պետք է լինի, որ այստեղ իմաստ ունենա բժշկական տուրիզմ զարգացնել։

Ինչ վերաբերվում է մեր առողջապահական հիմնարկների տնօրեններին՝ հատկապես պետական հատվածի, ապա համոզում ունեմ, որ օր առաջ պետք է ներդնել այնպիսի օրենսդրական կարգավորում, որ պետական առողջապահական կազմակերպության տնօրեն կարողանա նշանակվել միայն անձը, ով սովորել է առողջապահության կառավարում, հանձնել է քննություն և պետության կողմից ստացել առողջապահական կազմակերպության տնօրենի հավաստագիր։ Լավ բժիշկ լինել դեռ չի նշանակում լինել լավ տնօրեն, և առավել ևս լավ տնտեսագետը, իրավաբանը կամ գյուղատնտեսը չեն կարող պետական հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի տնօրեն դառնալ միայն այն պատճառով, որ որևէ պաշտոնյայի բարեկամն են կամ կուսակցական ակտիվիստ։ Ցավոք, վերջին շրջանում դա ավելի ու ավելի հաճախ է հանդիպում ՝ հատկապես մարզերում։

Առանձին կուզեմ խոսել բժիշկների իրավական պաշտպանվածության խնդիրներից։ Մեր օրենքները գրված են այնպես, որ մեղավորը միշտ բժիշկն է։ Հիվանդանոցի տնօրենը կամ սեփականատերը չի ապահովել, որ հիվանդանոցը արյան փոխներարկման համար արյուն ունենա պահեստավորած, իսկ երբ այդ արյան բացակայության պատճառով ծննդկան է մահանում, մեղավորը բժիշկն է։ Մենք փոխելու ենք այս իրավիճակը։

Անհրաժեշտ է օրենսդրորեն հստակ տարանջատել բժշկի սխալը բժշկական սխալից։ Բժշկական սխալի մեղավորը բժիշկը չէ, դա համակարգի սխալ աշխատանքի արդյունք է։

Բժիշկը չի գալիս առավոտյան աշխատանքի ու չի հագնում սպիտակ խալաթը, որ մարդուն վնասի։ Առողջապահության ոլորտում հրաշագործներ չեն աշխատում , այլ ձեր նման մարդիկ, որոնք հոգնել գիտեն, որոնք հոգսեր ունեն, որոնք նաև կարող են սխալվել։ Ճիշտ կանոնակարգված առողջապահական համակարգի դերը հենց կայանում է նրանում, որ այդ սխալները կանխարգելվեն և հնարավորինս նվազեն։ Իմ խորին համոզմամբ բժշկին պետք է դատել և ազատազրկել միայն այն դեպքերում, երբ կապացուցվի իր սխալի դիտավորությամբ կամ շահադիտական նկատառումներով կատարված լինելը։

Բուժաշխատողը պետք է պաշտպանված լինի, եթե մենք ուզում ենք ունենալ բուժաշխատողներ։

Բժիշկը արժանի է մեծագույն հարգանքի, այլ ոչ պատժի։

Հարգանքով

Արմեն Չարչյան

Սամվել Սողոմոնյան»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan