Այսօր՝ 18 հունիսի 2021թ., 00:00
«Սա է ձեր պատկերը, վարչական ռեսուրսը չարաշահելով հրապարակի կես էլ ի վիճակի չեք լցնել»․ Գոհար Մելոյան Ուժեղ Հայաստան կառուցելու համար արի՛ Հանրապետության հրապարակ Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը Զատուլին․ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն այդ դերի համար հարմար չէ Իշխանությունը նույն օրը անհետ կորածների երկու տարբեր թիվ է հրապարակել. (տեսանյութ) Կոռուպցիա, թալան չկա՞․ մահվանից հետո պրոթեզավորված քաղաքացի, 5 ընկերության հետ կնքված շուրջ 721 միլիոն դրամի պայմանագրեր… Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին Իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների մոտ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել ԲԼԻՑ ՀԱՐՑՈՒՄ. Ի՞նչ է մեզ սպասվում, եթե հունիսի 20-ի քննությունը չհանձնենք ու Փաշինյանի թիմը դառնա իշխանություն (տեսանյութ) Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը Մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք Կառավարության ներկայիս մոտեցումը վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում. ՄԻՊ-ը սահմանազատման և սահմանագծման մասին Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը․ Ռուբեն Սաֆրաստյան Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին Ավշարցիներն ատամ են ցույց տվել Ես հիշաչար չեմ, բայց բոլորին հիշում եմ չկասկածեք Դուք ձեր վախկոտ տեսակին համարժեք քայլ եք անում. Մհեր Մկրտչյան Կապիտուլյանտը եկել էր հրապարակ՝ իր ընտրազանգվածին ու «բերման ենթարկվածներին» հրաժեշտ տալու Հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է Այս քարոզարշավի ժամանակ, ղժղժանն արդեն, ոչ թե առանձին կերպարների է կեղծում, այլ ժողովրդին Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար Ժ/պ-ն պատերազմից 7 ամիս անց գերության մեջ գտնվող տղաների հստակ թիվն անգամ չգիտի Հայաստանի սրտում՝ Երևանի Հանրապետության հրապարակում, սատանայի խռխռոցների վերջին ակորդներն էին լսվում. Ա. Ղարամյան Դատարանը պարտավորեցրեց Բաբաջանյանին հերքել նախկին վարչապետի հասցեին իր կողմից հնչեցված, ապա հրապարակված զրպարտիչ փաստերը Հայաստանը կդառնա ապրելու երկիր յուրաքանչյուր հայի համար Ահազանգ. Սևանի հոգեբուժարանի պացիենտները՝ Նիկոլի հանրահավաքին Նիկոլի կարապի երգը. Ահա եւ վերջ (տեսանյութեր) «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (տեսանյութ) Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Քարվաճառի Ալ լճերում. «Այսօր դրված է Հայաստան պետություն լինել–չլինելու խնդիրը». Անուշավան Դանիելյան Լիբանանում համընդհանուր գործադուլ են հայտարարել նիկոլը հավաքեց, հավաքեց, բերեց ու բերեց եւ խայտառակվեց (Լուսանկար) «Հայէկոնոմբանկի» աշխատողներին թույլ չեն տվել աշխատանքից հետո տուն գնալ՝ ստիպելով մասնակցել հանրահավաքի Արցախում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին Աշակերտները մականունը դրել են Նիկոլ, հետեւից գոռալով ման են գալիս. դպրոցի տնօրենը պարտադրում է գնալ հանրահավաքին Զախարովա. ՌԴ-Ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ 3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան Շվեդիայի վարչապետին անվստահության քվե է սպառնում Նադալը չի մասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին Պուտին. Բայդենի կերպարը, որը ներկայացնում է մամուլը, որեւէ ընդհանրություն չունի իրականության հետ Թուրքիայում զինված տղամարդը հարձակվել է քրդամետ կուսակցության գրասնեյակի վրա. կա զոհ Ինչո՞ւ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված չէ «Պատիվ ունեմ»-ի ցուցակում. պարզաբանում Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան չի փոխի իր դիրքորոշումը «Ս-400»-ների մասով Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն էժանացել է մոտ 10 դրամով Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայում ֆորումի ժամանակ կպատմի հարեւան երկրների հետ կապերի մասին «Պատիվ ունեմ». Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մենք հակառակորդներ չենք Կոչ ենք անում ձայն չտալ գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին. «Ժառանգություն» Լոռիից, էքսկուրսիայի պատրվակով, բերվելու են երեխաներ, պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին. Ահազանգ Մահացել է հնդակական «Դիսկո պարողը» կուլտային ֆիլմի դերասանը Երկրաշարժ՝ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում Ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. Միքայել Զոլյան 10 սուտ և մանիպուլյացիա. Արմեն Գեւորգյանի դիտարկումները քարոզարշավի վերաբերյալ Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին. «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյան. Վստահ եմ, որ երկրորդ տարում ներդրումները 1 միլիարդ կկազմեն Հիվանդությունների կանխագելման կենտրոնի տնօրենին հրահանգվել է որ մարզային բուժաշխատողները գան նիկոլի հանրահավաքին «Ես հրաժարվում եմ դավաճան իշխանության ներկայացուցչի ձեռքը սեղմելուց». Արսեն Բաբայանը մերժեց Վլադիմիր Վարդանյանի՝ ձեռք սեղմելու առաջարկը Ինչպես օգնել Նիկոլական Ընկերոջը. (տեսանյութ) Շուշիի ու Քարվաճառի դիմաց Թուրքիան խոստացել է 6 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանում և բացել սահմանը Ավանեսյանը չհերքեց` անձնագրային տվյալները հավաքվում են «Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին «Տղե՛րք, խոսեք․ կամ լքում ենք Հայաստանը` այն թողնելով թուրքերին, կամ`պայքարում Հայաստանի համար». Գոռ Վարդանյան (տեսանյութ) Հայկ Սարգսյանը և Ռուստամ Ստեփանյանը. Արամ Գաբրիելյանովը տեսանյութ է հրապարակել Շուռնուխում Փաշինյանին «ջերմ» ընդունելության արժանացնողը ԼԳԲՏ ակտիվիստի հայրն էր Մուրճ-մանգաղ, չագուճ ու պողպատ․ Փաշինյանը գժականով նմանակում է Լենինին Վերին շորժայում բնակիչը արթնացել է ադրբեջանական կրակոցից Ես ամենամեծ վտանգը չեմ տեսնում Թուրքիայից եւ Ադրբեջանից, այլ մեր այն հայրենակիցներից, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի Դիանա Գասպարյանի պրիմիտիվ սուտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Դա ոչ թե ռազմական, այլ քաղաքական որոշում է Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է. նա երեկ դոկտորական է պաշտպանել Չսխալվել ամենակարեւոր պահին Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած երեխան կոմայի մեջ է Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով․ Արթուր Վանեցյան Արցախի նախագահը 3 մասի է «կիսվել» և 3 ճակատով աջակցում է տարբեր ուժերի
Հարցում

Նոբել Առուստամյան. Իմ օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անհանդուրժող է աշխարհի բոլոր հայերի հանդեպ

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է Եվրո-2020-ի հավատարմագրման հետ կապված իրավիճակին: Բաքվի կազմկոմիտեի արգելափակման պատճառով հայ մեկնաբանը չէր հավատարմագրվել Եվրոպայի առաջնությանը, սակայն Ռուսաստան Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 10-ին հայտարարեց, որ նա ստացել է հավատարմագիր:

«Ժամանակն է բացատրել, թե ինչ էր տեղի ունեցել իմ հավատարմագրման հարցում:

Չէի ցանկանում ինքնագովազդով զբաղվել այս պատմությամբ, այդ պատճառով ներողություն եմ հայտնում իմ կոլեգաներին, որոնք «գրոհում» էին ինձ այս օրերին և խնդրում արտահայտվել: Այդ թեմայով ճանաչելիություն ձեռք բերելու ոչ մի ցանկություն չունեմ: Մի քանի խոսք կասեմ այստեղ և հիմա, երբ իրավիճակն արդեն կարգավորվել է:

Մայիսին վերջին ինձ մերժեցին Եվրո-2020-ի հավատարմագրման հարցում: Ես չանցա ոստիկանական ստուգումը: ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ եթե քաղաքներից մեկն արգելափակում է ինձ, մրցաշարում աշխատել չեմ կարող:

Հասկանալի է, որ ամեն դեպքում չէի ծրագրում այս ամառ այցելել Բաքու: Ադրբեջանում չեն սպասում ինձ, ինձ ուրախ չեն տեսնել այնտեղ, ինչպես բոլոր հայերին: Հրաշալի տեղեկացված եմ տեղի հայաֆոբիայի մասին: Ես ծնվել եմ Բաքվում, այնտեղ են ծնվել նաև ծնողնեերս: Պապիկս այնտեղ է հուղարկավորված, ամբողջ ընտանիքս այնտեղից է: Մենք ստիպված էինք այնտեղից հեռանալ 80-ականների վերջնամասում:

Այնպես որ, պատրանքներ չէի տածում: Ցանկանում էի աշխատել այլ քաղաքներում: Իսկ Ադրբեջանի կողմից արգելափակումը սպասելի էր: Ես շատ հանգիստ ընդունեցի այն, նույնիսկ՝ հեգնական ժպիտով:

Հիմա Արցախ այցելության մասին, որն ինձ հիշատակեցին Ադրբեջանն ու տեղի ֆեդերացիան: Այո, ես եղել եմ այնտեղ և չեմ թաքցրել դա: Դա իմ նախնիների հայրենիքն է, մասնավորապես՝ պապիկիս, որի ազգանունն եմ կրում: Այնտեղից են արմատներս, և ես չեմ ամաչում դրանից: Եվ դա երբեք խնդիր չի եղել ինձ համար:

Ղարաբաղյան կոնֆլիկտը շատ ցավալի ու անձնական հարց է ինձ համար: Ես միշտ կողմնակից եմ եղել խաղաղ լուծմանը: Ինձ ուղարկում են պատերազմի մասին նախորդ աշնանը կատարածս գրառումները, սակայն դրանց անդրադառնալն անիմաստ է: Ես միշտ 2 կողմերին կոչ եմ արել խաղաղ կարգավորման, այլ ոչ թե պատերազմի: Միայն ցանկանում էի, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորվեր, իսկ մարդիկ չմահանան:

Ադրբեջանի կողմից նախորդ աշնանը դրսևորած նոր ագրեսիան մեծ ողբերգություն է: Հազարավոր զոհեր 2 կողմերից, տասնյակ հազարավոր խորտակված ճակատագրեր: Ցավոք, այդպիսի վերքերը հնարավոր չէ արագ բուժել:

Ես Արցախ էի այցելել միայն բարի նպատակներով: Այնտեղ ես կազմակերպել ու մասնակցել եմ պատանեկան ֆուտբոլի մրցաշարի: Գիտեմ, որ արդեն 30 տարի Արցախն ապրում է ամենօրյա պատերազմի զգացողության ներքո: Այդ մրցաշարը, հնարավոր է, տեղացի երեխաների համար ամենավառ իրադարձություններից մեկն էր: Հպարտ եմ դրան մասնակցությամբ:

Սակայն գիտեմ մարդկանց, որոնք խուսափել են արգելափակումից նույնիսկ Արցախ այցելությունից հետո: Հարցը միայն այն չէ, որ ես եղել եմ այնտեղ:

Պաշտոնական Ադրբեջանը պատերազմի ավարտից մի քանի ամիս անց հայտնում է, որ պետք է ապրել խաղաղ, սակայն մինչև հիմա գերության մեջ է պահում մոտ 200 հայ զինվորի՝ չնայած պատերազմի ավարտի վերաբերյալ պայմանավորվածություններին: Եվ ես մանրուք եմ այդ ամենի ֆոնին, բայց այնքան էժանագին է այդպես վարվել ռուսաստանցի լրագրողի հանդեպ, որը լուսաբանում է ֆուտբոլ և չի էլ ծրագրում այցելել Բաքու:

Իմ օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը՝ որպես պետություն (այստեղ կարևոր է ընդգծել, որ ես գիտեմ բազմաթիվ ադրբեջանցիների, ովքեր հասկանում են, որ իրար ատելով ապրել հնարավոր չէ), զրոյական հանդուրժողականություն ունի աշխարհի բոլոր հայերի հանդեպ:

Եվրո-2020-ը, առհասարակ, սպորտը, պետք է համախմբի ազգերին, աշխարհը դարձնի ավելի միասնական: ՈւԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին՝ հարգանք բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցավալի է, որ կան պետություններ, որոնք չեն ընդունում այդ արժեքները:

Ուրախ եմ, որ իրավիճակը կարգավորվեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ աջակցության համար:

Նախկինի պես վստահ եմ, որ ցանկացած ազգի ներկայացուցիչի, այդ թվում՝ հայերի ու ադրբեջանցիների հանդեպ շովինիզմն անընդունելի է:

Հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, և մի օր հայերի ու ադրբեջանցիների միջեւ հարաբերություններն այլ կլինեն: Կցանկանայի դա տեսնել սեփական աչքերով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նոբել Առուստամյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan