Թուրքիայի կրթության նախարարը հայտարարել է, որ թուրք ուսուցիչները դասավանդելու են Շուշիում կառուցվելիք դպրոցում
Շուշիում կառուցվելիք դպրոցը կապահովվի անհրաժեշտ ամեն ինչով։ Այս մասին ադրբեջանական Report-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիյա Սելջուկը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ որոշ դասեր կանցկացնեն Թուրքիայից ժամանած կամ Թուրքիայում կրթություն ստացած ուսուցիչները:
Մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Զիա Սելջուկին: Ընդունելության ժամանակ Ալիևը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի շրջանակներում տեղի կունենա, որպես Թուրքիայի նվեր, դպրոցի հիմնարկեքի արարողություն:
Էրդողանը Ադրբեջան կժամանի հունիսի 15-ին: Այցը Շուշի նախատեսված է հունիսի 16-ին: