«Մենք անտեսեցինք քաղաքակրթության այդ ոսկե կանոնը և դեռ շարունակում ենք անտեսել……». Սենոր Հասրաթյան
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մի կողմից անհավատալի է, թե ինչպես էր հնարավոր 30 տարվա ընթացքում կառուցված (թեկուզև՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված բացթողումներով) երկիրը, գրեթե, հիմնահատակ քանդել 3 տարվա ընթացքում, իսկ մյուս կողմից՝ օրինաչափ, քանի որ մեր քաղաքացին, պոպուլիստ պատահականությունների մատուցմամբ, ժողովրդավարություն ասվածն ավելի շատ ընկալեց որպես իրավունք, քան պարտականություն… Այնինչ իրական ժողովրդավարության դեպքում քաղաքացին ինչ որ բան պահանջելուց առաջ, պարտավոր է ստեղծել այն, ինչն ակնկալում է ստանալ… Իսկ մենք անտեսեցինք քաղաքակրթության այդ ոսկե կանոնը և դեռ շարունակում ենք անտեսել… Արդյունքում այն խճճված վիճակն է, որում այսօր հայտնվել ենք…
Հ.գ. Երեք տարի առաջ երկրի գլխավոր պոպուլիստն իշխանությունը զավթելու համար մոլորյալ ժողովրդին խոստանում էր տալ այն ամենը, ում մտքով ինչ կանցներ… Հակառակ դրան, իրատես ղեկավարն ասում է՝ «ով չի ուզում աշխատի, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա…»։ Այս տարաբևեռ մոտեցումների արդյունքում է, որ մի դեպքում պետությունը քանդվում է, իսկ մյուս դեպքում՝ կառուցվում…»։