Այսօր՝ 06 օգոստոսի 2021թ., 00:00
Պաշտպանության նախարար. Իսրայելը պատրաստ է հարված հասցնել Իրանին Դուք ուզում եք փոխե՞նք մեր թեկնածուին, չի լինելու ասում ենք․ Արմեն Ռուստամյան Իշխան Սաղաթելյանն ունի մեծ առավելություն, իրեն որևէ մեկը փողոցում հողատու չի ասում․ Մանուկյան Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ․ ՔՊ-ական դեպուտատը ստում է Փաստացի 3 ամիս է մեր շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Տիգրան Աբրահամյան ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հեռախոսով խաղ էր խաղում Եղանակը Հայաստանում Երգչուհի Մաքսիմին փրկել են դեղամիջոցով, որից մահացել է Մայքլ Ջեքսոնը ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությունը Հետևում եմ ԱԺ-ի աշխատանքներին և համոզվում, որ այս անմեղսունակների իշխանությունը դեռ անելիք ունի. Հասրաթյան Տոկիո-2020. Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչի զույգը Կուբանի բնակիչը ձերբակալության ժամանակ կտրել է լեզվի մի մասը Երգիչ Ար Քելին խոստովանել է, սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս արտիստ Ալիայի հետ ՆԳՆ. ԱՊՀ անդամ երկրներից ավելի քան 700 հազար ներգաղթյալ անօրինական է գտնվում Ռուսաստանում Սե՞նց էիք որոշում կայացրել, որ պատերազմը չդադարեցվեց, էս նույն ոճով էիք հաշվարկել, թե օրական քանի՞ զոհ ենք ունենալու. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Լուի վան Գալը պատմել է, թե ինչու է 3-րդ անգամ գլխավորել Հոլանդիայի հավաքականը Իտալիայի հյուսիսում Կոմո լիճը հորդառատ անձրեւների պատճառով դուրս է եկել ափերից ՄԻՊ-ի դիրքորոշումներն ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մահացել է «Get Get Down» երգի հեղինակը «Հայաստանը» երրորդ անգամ առաջադրում է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Հայտնի են ամենապատվաստված երկրները Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն կայուն է Լրջացե՛ք, որոշե՛ք՝ ուզո՞ւմ եք ընդդիմությունից թեկնածու լինի, թե՞ ոչ. Գեղամ Նազարյան Ցավալի է, որ Վճռաբեկը չի օգտվել հնարավորությունից և ևս մեկ անգամ չի ամրագրել ազատության կանխավարկածը. Արամ Օրբելյան Որքա՞ն է տեւում COVID-19-ի սուր շրջանը ԱՄՆ Պետդեպարտամենտը փնտրում Ճապոնիայի կողմից Պոմպեոյին նվիրած 5.8 հազար դոլարանոց վիսկին Չինաստանում կորոնավիրուսի դեմ 99.99 տոկոս արդյունավետությամբ ախտահանման լամպ են ստեղծել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ բանակցությունները մեկնարկել են. հնարավոր կլինի՞ միմյանց տարածք մուտք գործել առանց ՊՇՌ թեստ հանձնելու Օտարերկրյա առաջնորդները կտավներ, գորգեր եւ վիսկի են նվիրել Թրամփին եւ Պոմպեոյին 2019 թվականին Մեսին վերադարձել է Կատալոնիա Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին Հունաստանում անտառային հրդեհը հասել է Հին Օլիմպոսի մատույցներին Ոսկին էժանանում է Երևանում ծառայության ժամանակ վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության տեսուչը Լուկաշենկոն հանձնարարել է ուժայիններին փակել սահմանը Այս քայլերը հետ են շպրտելու երկիրը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում. Շուշան Դոյդոյան Պղինձը թանկանում է Այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը սրբատեղի․ սրբատեղին իմ համար Շուշիի սբ․ Ղազանչեցոցն է, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին․ Սաղաթելյանը՝ իշխանական թևին Հայհոյանքի արժանի մարդիկ դրանից ոչ մի կերպ խուսափել չեն կարող Նժդեհի ցասումը (տեսանյութ) ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան «Ասում եք՝ Նաիրի Հունանյանն էլ է լրագրող եղել, է՜, Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել». Վարդանյանը՝ հոկտեմբերի 27-ը հիշատակող ՔՊ-ականներին «Խորհուրդ կտամ այդ օրվա մասին չխոսել, ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա»․ Հայկ Մամիջանյան Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան (տեսանյութ) Չզարմանաք, երբ վաղը լսեք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցինք, որ փրկենք 2.5 միլիոնի կյանք. Արման Աբովյան Իշխանությունը քայլեր է ձեռնարկում այն բիզնեսմենների նկատմամբ, ովքեր համարձակվել են ունենալ այլ քաղաքական հայացքներ. Իշխան Սաղաթելյան Բանակի զինվորը երբեք սոված չի եղել, իսկ պատերազմի վերաբերյալ հարցադրումները պետք է լինեն ոչ թե ձեր կողմից, այլ՝ ընդդիմության կողմից. Սեյրան Օհանյան.(տեսանյութ) Թեկուզ ամբողջ աշխարհը հաշտվի սրանց հետ, ես միակ անհաշտը կմնամ Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը Ինչու Արայիկ Հարությունյանից չեք պահանջում Հայաստանի այն սրիկաների ցուցակը, ովքեր պատերազմի օրերին մի քանի օրով Ստեփանակերտ գալու համար գործուղում են ձևակերպել Վահագն Ալեքսանյանը ստում է, թե օտարերկրյա պետությունները չեն քննադատել Ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին Լավ կլինի՝ Դատախազությունը ներողություն խնդրի Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար․ փաստաբան Արայիկ Հարությունյանի եւ Փաշինյանի սցենարն է՝ 3 տարի շարունակ մեր հերոսապատումը վերացնելը. արցախցի պատգամավոր ԱԺ-ն շարունակում է աշխատանքը (տեսանյութ) Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը Ո՞ր հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը. Հնարավոր է՝ սկսվի առճակատման փուլ Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. ինչ է բացահայտվել Վերջնաժամկետը լրանում է ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է Կառավարական առանձնատներում հիմա վիրավոր զինվորները պետք է վերականգողական բուժում անցնեին. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահին Վահագն Խաչատրյանը ՏՏ ոլորտի հետ բացարձակապես կապ չունի, անհեթեթ նշանակում է․ Լևոն Հարությունյան Քրիստիան Էրիկսենը միացել է Ինտերին․ նա պետք է վերականգնողական կուրս անցնի Անկարայում մեկնարկել են զորավարժություններ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ Ռիհանան պաշտոնապես դարձել է միլիարդատիրուհի՝ ճանաչվելով աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. Forbes Գերմանիան մտադիր է «լոքդաուն» սահմանել չպատվաստվածների համար. Bild Միլանը ցանկանում է գնել Սեբալյոսին «Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել է դեռ չհնձած ցորենը Աշխարհում կորոնավիրուսով 4 մլն մարդ է վարակվել մեկ շաբաթում․ ԱՀԿ Վրաստանում մեկնարկել է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը Բանգլադեշում շանթահարվելու հետևանքով 17 մարդ է մահացել Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում Թուրքիայում բանակի ղեկավար կազմին առնչվող մի շարք որոշումներ են ընդունվել
Հարցում

Մանիպուլյատորի տրամաբանություն, թե մարտնչող տգիտություն․ սպառազինության գնման տարեթիվը՝ որպես նոր կամ հին լինելու չափանիշ

«168 ժամը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա:

Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, ապա այսքան ռազմագիտական դիտողություններից և բացատրություններից հետո 80-ականների զենքի թեման հպարտությամբ արտաբերել շարունակելը ոչ այլ ինչ է, քան մարտնչող տգիտություն, հատկապես, երբ այն ամեն անգամ նոր «որակ» է ստանում՝ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:

Տվյալ դեպքում նկատի ունի Սու-30-ները: Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020 թվականներին, ուրեմն դրանք 2020-ի «զենք» են:

Իրականում Փաշինյանի նպատակը հասարակությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելն է ու իր ձախողումների մեղավորությունը ուրիշների վրա բարդելը:

Հիասթափեցնենք Փաշինյանին. Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977 թվականին։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա:

Ավելին, ՀՀ ԶՈւ հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչները», որոնցով հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Փաշինյանի իշխանության ժամանակ գնվեցին «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ. այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը, «Տոր» զենիթահրթիռային համալիրը ևս 80-ականների է: Մեր սպառազինությունը, զենքերը նույնիսկ 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Եվ այս «մերժված» զինատեսակները մեծ դերակատարում են ունեցել վերջին պատերազմում:

Այս մասին պատերազմի օրերին նույնիսկ հաստատել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում:

«Ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունն 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունն 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչ»-երը, որոնցով մենք շատ հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Այո, պետք է ձգտես ունենալ 2000-ականների զինատեսակ, բայց դա նախ՝ ահռելի թանկ է, երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, այս ամբողջ պատերազմի ընթացքում Դ-30-ը կրակում է, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է»,- նշել էր նա։

Ըստ այդմ՝ եթե Փաշինյանն այդքան շատ է ուզում փակել 80-ականների զենքի էջը, միայն ուրախ ենք, թող զարգացնի տնտեսությունը, բառի դրական իմաստով ժամանակակից բանակ ստեղծի, և երկիրը կարողանա գնել իրապես 2000-ականների կամ 5-րդ, 6-րդ սերնդի սպառազինություն: Այնինչ, մինչ օրս, Փաշինյանի կառավարման այս տարիներին, մեր երկիրը միայն անկում է ապրում, տնտեսությունը խայտառակ վիճակում է, որևէ ոլորտ չի զարգանում, աղքատությունն աճում է, պետական արտաքին պարտքն ավելանում է, իսկ պատերազմի նվաստացուցիչ պարտության և հսկայական մեր կորուստների մասին նույնիսկ չենք խոսում: Որքան էլ նա փորձի մարդկանց մոլորեցնել՝ ասելով, թե նախկիններն են մեղավոր ամեն ինչում, միևնույն է, նրա այդ թեզն այլևս չի աշխատում. բոլորը հասկանում են և գիտակցում են, որ Փաշինյանի կառավարման այս երեք տարիներին երկիրը միայն ու միայն կորուստներ ու վնասներ է կրել՝ կանգնելով անվտանգային լրջագույն խնդիրների առջև:

Ի դեպ, քանի որ վերջին պատերազմի օրերին այդքան շատ խոսեցինք Թուրքիայի F-16 կործանիչներից, նշենք, որ ամերիկյան այս կործանիչը շահագործվում է 70-ականների վերջերից՝ 1978 թվականից, և գտնվում է ավելի քան 25 երկրների զինանոցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի:

Ինչ վերաբերում է սպառազինության նոր կամ հին լինելու և Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու կապին, ապա տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ:

Երկրորդ՝ պատերազմը զսպելու կամ պատերազմ սկսելու մի քանի կարևոր գործոն կա՝ տնտեսություն, բանակի մարտունակություն, ռեսուրս, դաշնակից երկրների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, հասարակության տրամադրվածություն և այլն, և այս գործոննների բացասական ցուցիչը ստիպում է հակառակորդին պատերազմ սկսել, հատկապես, երբ դրանք իր դեպքում բարձր մակարդակում են, ինչը տեղի ունեցավ մեր դեպքում: Եվ այս դեպքում Ադրբեջանի ախորժակը չի կարող զսպել իշխանության լեգիտիմությունը, ավելի ճիշտ՝ լեգալ լինելը, և ոչ էլ ժողովրդի իշխանությունը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan