Այսօր՝ 18 հունիսի 2021թ., 00:00
Հունիսի 21–ին այստեղ հավաքվելու ենք և վանկարկելու ենք՝ «Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան «Սա է ձեր պատկերը, վարչական ռեսուրսը չարաշահելով հրապարակի կես էլ ի վիճակի չեք լցնել»․ Գոհար Մելոյան Ուժեղ Հայաստան կառուցելու համար արի՛ Հանրապետության հրապարակ Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը Զատուլին․ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն այդ դերի համար հարմար չէ Իշխանությունը նույն օրը անհետ կորածների երկու տարբեր թիվ է հրապարակել. (տեսանյութ) Կոռուպցիա, թալան չկա՞․ մահվանից հետո պրոթեզավորված քաղաքացի, 5 ընկերության հետ կնքված շուրջ 721 միլիոն դրամի պայմանագրեր… Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին Իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների մոտ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել ԲԼԻՑ ՀԱՐՑՈՒՄ. Ի՞նչ է մեզ սպասվում, եթե հունիսի 20-ի քննությունը չհանձնենք ու Փաշինյանի թիմը դառնա իշխանություն (տեսանյութ) Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը Մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք Կառավարության ներկայիս մոտեցումը վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում. ՄԻՊ-ը սահմանազատման և սահմանագծման մասին Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը․ Ռուբեն Սաֆրաստյան Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին Ավշարցիներն ատամ են ցույց տվել Ես հիշաչար չեմ, բայց բոլորին հիշում եմ չկասկածեք Դուք ձեր վախկոտ տեսակին համարժեք քայլ եք անում. Մհեր Մկրտչյան Կապիտուլյանտը եկել էր հրապարակ՝ իր ընտրազանգվածին ու «բերման ենթարկվածներին» հրաժեշտ տալու Հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է Այս քարոզարշավի ժամանակ, ղժղժանն արդեն, ոչ թե առանձին կերպարների է կեղծում, այլ ժողովրդին Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար Ժ/պ-ն պատերազմից 7 ամիս անց գերության մեջ գտնվող տղաների հստակ թիվն անգամ չգիտի Հայաստանի սրտում՝ Երևանի Հանրապետության հրապարակում, սատանայի խռխռոցների վերջին ակորդներն էին լսվում. Ա. Ղարամյան Դատարանը պարտավորեցրեց Բաբաջանյանին հերքել նախկին վարչապետի հասցեին իր կողմից հնչեցված, ապա հրապարակված զրպարտիչ փաստերը Հայաստանը կդառնա ապրելու երկիր յուրաքանչյուր հայի համար Ահազանգ. Սևանի հոգեբուժարանի պացիենտները՝ Նիկոլի հանրահավաքին Նիկոլի կարապի երգը. Ահա եւ վերջ (տեսանյութեր) «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (տեսանյութ) Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Քարվաճառի Ալ լճերում. «Այսօր դրված է Հայաստան պետություն լինել–չլինելու խնդիրը». Անուշավան Դանիելյան Լիբանանում համընդհանուր գործադուլ են հայտարարել նիկոլը հավաքեց, հավաքեց, բերեց ու բերեց եւ խայտառակվեց (Լուսանկար) «Հայէկոնոմբանկի» աշխատողներին թույլ չեն տվել աշխատանքից հետո տուն գնալ՝ ստիպելով մասնակցել հանրահավաքի Արցախում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին Աշակերտները մականունը դրել են Նիկոլ, հետեւից գոռալով ման են գալիս. դպրոցի տնօրենը պարտադրում է գնալ հանրահավաքին Զախարովա. ՌԴ-Ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ 3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. Միքայել Մինասյան Շվեդիայի վարչապետին անվստահության քվե է սպառնում Նադալը չի մասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին Պուտին. Բայդենի կերպարը, որը ներկայացնում է մամուլը, որեւէ ընդհանրություն չունի իրականության հետ Թուրքիայում զինված տղամարդը հարձակվել է քրդամետ կուսակցության գրասնեյակի վրա. կա զոհ Ինչո՞ւ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված չէ «Պատիվ ունեմ»-ի ցուցակում. պարզաբանում Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան չի փոխի իր դիրքորոշումը «Ս-400»-ների մասով Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն էժանացել է մոտ 10 դրամով Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայում ֆորումի ժամանակ կպատմի հարեւան երկրների հետ կապերի մասին «Պատիվ ունեմ». Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մենք հակառակորդներ չենք Կոչ ենք անում ձայն չտալ գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին. «Ժառանգություն» Լոռիից, էքսկուրսիայի պատրվակով, բերվելու են երեխաներ, պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին. Ահազանգ Մահացել է հնդակական «Դիսկո պարողը» կուլտային ֆիլմի դերասանը Երկրաշարժ՝ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում Ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. Միքայել Զոլյան 10 սուտ և մանիպուլյացիա. Արմեն Գեւորգյանի դիտարկումները քարոզարշավի վերաբերյալ Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին. «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյան. Վստահ եմ, որ երկրորդ տարում ներդրումները 1 միլիարդ կկազմեն Հիվանդությունների կանխագելման կենտրոնի տնօրենին հրահանգվել է որ մարզային բուժաշխատողները գան նիկոլի հանրահավաքին «Ես հրաժարվում եմ դավաճան իշխանության ներկայացուցչի ձեռքը սեղմելուց». Արսեն Բաբայանը մերժեց Վլադիմիր Վարդանյանի՝ ձեռք սեղմելու առաջարկը Ինչպես օգնել Նիկոլական Ընկերոջը. (տեսանյութ) Շուշիի ու Քարվաճառի դիմաց Թուրքիան խոստացել է 6 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանում և բացել սահմանը Ավանեսյանը չհերքեց` անձնագրային տվյալները հավաքվում են «Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին «Տղե՛րք, խոսեք․ կամ լքում ենք Հայաստանը` այն թողնելով թուրքերին, կամ`պայքարում Հայաստանի համար». Գոռ Վարդանյան (տեսանյութ) Հայկ Սարգսյանը և Ռուստամ Ստեփանյանը. Արամ Գաբրիելյանովը տեսանյութ է հրապարակել Շուռնուխում Փաշինյանին «ջերմ» ընդունելության արժանացնողը ԼԳԲՏ ակտիվիստի հայրն էր Մուրճ-մանգաղ, չագուճ ու պողպատ․ Փաշինյանը գժականով նմանակում է Լենինին Վերին շորժայում բնակիչը արթնացել է ադրբեջանական կրակոցից Ես ամենամեծ վտանգը չեմ տեսնում Թուրքիայից եւ Ադրբեջանից, այլ մեր այն հայրենակիցներից, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի Դիանա Գասպարյանի պրիմիտիվ սուտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Դա ոչ թե ռազմական, այլ քաղաքական որոշում է Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է. նա երեկ դոկտորական է պաշտպանել Չսխալվել ամենակարեւոր պահին Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած երեխան կոմայի մեջ է Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով․ Արթուր Վանեցյան
Հարցում

Մանիպուլյատորի տրամաբանություն, թե մարտնչող տգիտություն․ սպառազինության գնման տարեթիվը՝ որպես նոր կամ հին լինելու չափանիշ

«168 ժամը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա:

Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, ապա այսքան ռազմագիտական դիտողություններից և բացատրություններից հետո 80-ականների զենքի թեման հպարտությամբ արտաբերել շարունակելը ոչ այլ ինչ է, քան մարտնչող տգիտություն, հատկապես, երբ այն ամեն անգամ նոր «որակ» է ստանում՝ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:

Տվյալ դեպքում նկատի ունի Սու-30-ները: Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020 թվականներին, ուրեմն դրանք 2020-ի «զենք» են:

Իրականում Փաշինյանի նպատակը հասարակությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելն է ու իր ձախողումների մեղավորությունը ուրիշների վրա բարդելը:

Հիասթափեցնենք Փաշինյանին. Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977 թվականին։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա:

Ավելին, ՀՀ ԶՈւ հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչները», որոնցով հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Փաշինյանի իշխանության ժամանակ գնվեցին «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ. այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը, «Տոր» զենիթահրթիռային համալիրը ևս 80-ականների է: Մեր սպառազինությունը, զենքերը նույնիսկ 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Եվ այս «մերժված» զինատեսակները մեծ դերակատարում են ունեցել վերջին պատերազմում:

Այս մասին պատերազմի օրերին նույնիսկ հաստատել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում:

«Ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունն 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունն 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչ»-երը, որոնցով մենք շատ հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Այո, պետք է ձգտես ունենալ 2000-ականների զինատեսակ, բայց դա նախ՝ ահռելի թանկ է, երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, այս ամբողջ պատերազմի ընթացքում Դ-30-ը կրակում է, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է»,- նշել էր նա։

Ըստ այդմ՝ եթե Փաշինյանն այդքան շատ է ուզում փակել 80-ականների զենքի էջը, միայն ուրախ ենք, թող զարգացնի տնտեսությունը, բառի դրական իմաստով ժամանակակից բանակ ստեղծի, և երկիրը կարողանա գնել իրապես 2000-ականների կամ 5-րդ, 6-րդ սերնդի սպառազինություն: Այնինչ, մինչ օրս, Փաշինյանի կառավարման այս տարիներին, մեր երկիրը միայն անկում է ապրում, տնտեսությունը խայտառակ վիճակում է, որևէ ոլորտ չի զարգանում, աղքատությունն աճում է, պետական արտաքին պարտքն ավելանում է, իսկ պատերազմի նվաստացուցիչ պարտության և հսկայական մեր կորուստների մասին նույնիսկ չենք խոսում: Որքան էլ նա փորձի մարդկանց մոլորեցնել՝ ասելով, թե նախկիններն են մեղավոր ամեն ինչում, միևնույն է, նրա այդ թեզն այլևս չի աշխատում. բոլորը հասկանում են և գիտակցում են, որ Փաշինյանի կառավարման այս երեք տարիներին երկիրը միայն ու միայն կորուստներ ու վնասներ է կրել՝ կանգնելով անվտանգային լրջագույն խնդիրների առջև:

Ի դեպ, քանի որ վերջին պատերազմի օրերին այդքան շատ խոսեցինք Թուրքիայի F-16 կործանիչներից, նշենք, որ ամերիկյան այս կործանիչը շահագործվում է 70-ականների վերջերից՝ 1978 թվականից, և գտնվում է ավելի քան 25 երկրների զինանոցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի:

Ինչ վերաբերում է սպառազինության նոր կամ հին լինելու և Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու կապին, ապա տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ:

Երկրորդ՝ պատերազմը զսպելու կամ պատերազմ սկսելու մի քանի կարևոր գործոն կա՝ տնտեսություն, բանակի մարտունակություն, ռեսուրս, դաշնակից երկրների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, հասարակության տրամադրվածություն և այլն, և այս գործոննների բացասական ցուցիչը ստիպում է հակառակորդին պատերազմ սկսել, հատկապես, երբ դրանք իր դեպքում բարձր մակարդակում են, ինչը տեղի ունեցավ մեր դեպքում: Եվ այս դեպքում Ադրբեջանի ախորժակը չի կարող զսպել իշխանության լեգիտիմությունը, ավելի ճիշտ՝ լեգալ լինելը, և ոչ էլ ժողովրդի իշխանությունը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan