Երբ սկսեմ ձեզ հետապնդել, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա (տեսանյութ)
Երբ սկսեմ ձեզ հետապնդել, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ դիմելով լրագրողներից մեկին։
Նշենք, որ լրագրողը պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչ իրավունքով խոչընդոտեց, երբ ինքը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հարց էր տալիս։ Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Դուք ուզում էիք պարոն Ջհանգիրյանին գետին քցել։ Ես փորձեցի կանխել։ Կադրերը մի հատ էլ կնայեք, ինչպես էիք լրագրողներով Գագիկ Ջհանգիրյանին հետապնդում և ես փորձեցի․․․»,-ասաց պատգամավորը։
Այնուհետև լրագրողների դիտարկումներին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց․ «Ես երբ սկսեմ ձեզ հետապնդել, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա։ Դեռևս չեմ սկսել ձեզ հետապնդել»։