Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ 2025թ․ առաջին քառօրյան Oտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից. ՌԴ ՆԳՆ Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ» Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Զախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական է անվանել Դիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններին Մարիա Զախարովայի ճեպազրույցը Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Իրանցի պատգամավորը նախազգուշացրել է Ալիևին, որ Թեհրանը կարող է «արժանի պատասխան» տալ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում Նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանն իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի

Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես ՀայաստանըԱպարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է, Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենաԱԺ 2025թ․ առաջին քառօրյանԻնչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ ԹևանյանԱԺ-ն սկսեց աշխատանքը ՀՀ օրհներգովՓետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտելու կոչ է անումԹուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարինՀայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ. ԱԳՆOտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից. ՌԴ ՆԳՆԲաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴTikTok-ը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ումԹրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԻրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. ՓեզեշքիանԱդրբեջանում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել ու սպանել երկու երեխայիՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԿարող ա՞ սրանց մասին նոր եք իմացել, դրա համար եք «նոր ստանդարտներ» կոչում. Հովհաննես ՔոչարյանԳերմանիայի արտգործնախարարը հեռացել է խորհրդակցությունից՝ Ուկրաինային օգնելուց Շոլցի հրաժարվելուց հետո. BildԳրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում, բայց պատրաստ է բիզնես գործարքի. նախարարՈ՞րն է եղել Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը 2024 թվականինԳաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջՀետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ)Ձին էլ, թե՝ «դե չստացվեց». Սևակ ՀակոբյանԹուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ)Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերելԳիտնականները հավատու՞մ են այլմոլորակայինների գոյությանը. Հետաքրքիր ուսումնասիրությունՀայաստանում հունվարի երկրորդ շաբաթվա տվյալներով գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճԻնչպես երկարացնել մարտկոցի աշխատանքը iPhone-ումՄյասնիկյան պողոտայում բախվել է 5 մեքենա. կան տուժածներԶախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական է անվանելԻրանի դեսպան. Ռուսաստանի հետ համաձայնագիրը կորոշի երկու երկրների հարաբերությունները 20 տարիԱզատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշինՄադրիդի «Ռեալ»-ը 5:2 հաշվով հաղթել է «Սելտա»-ին և շարունակում է պայքարը«Զգույշ եղեք, որ գումարներ չկորցնեք»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ)«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաՏարին 90 օրից ավելի ՌԴ-ում գտնվելու դեպքում կարող եք ստանալ մուտքի արգելք. Նոր օրենքներՀայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցությունը սպառնալիք է Անդրկովկասում ՌԴ շահերին. Սոբոլեւմարդիկ գործողություններ են ակնկալում, ոչ թե խոսքուզրույցՓաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրաԻնչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգըՍտալինը մեռած է, բայց Ալիևը  սովորում է նրանից․ Լուիս Մորենո ՕկամպոՆԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձություններըՍամվել Բաբայանի կուսակցությունը մասնակցել է հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, ապա՝ հրաժարվել ստորագրությունից Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունըՍկզբում դասալիք-դավաճաններն էին մեղավոր, հիմա էլ ծնողներն են մեղավոր. Սևակ ՀակոբյանՈր նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածները

Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածում ստացած «Զանգեզուրի միջանցք» տերմինն ինքնին անընդունելի է, քանի որ նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում։Առհասարակ, հայության դեմ Բաքվի և Անկարայի վարած թշնամական, անգամ ցեղասպանական քաղաքականության պայմաններում այդ երկու թշնամիներին միացնող որևէ ճանապարհ Հայաստանի տարածքի վրայով մեր դեմ ստեղծելու է նոր սադրանքների և հարձակումների լայն հնարավորություններ, որոնց նպատակը լինելու է նույնը՝ Սյունիքի և ամբողջ Հայաստանի հատված-հատված կլանում։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքուն վարվեց Արցախում, իսկ մինչ այդ Թուրքիան՝ Կիպրոսում, Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։ Կարևոր է հիշել, որ թուրք-ադրբեջանական զավթումներն իրականացվել են «միջազգային հանրության» լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ բացահայտ խրախուսմամբ։
Իրանն այդ ամենը լավ է հասկանում և այդ իսկ պատճառով էլ ամենաբարձր դիվանագիտական-պետական մակարդակով, ինչպես նաև առարկայորեն հանդես է գալիս ՀՀ-ի տարածքային ամբողջականության երաշխավորի դերում։ Դրա վառ վկայությունն է իր հյուսիսային սահմանների երկայնքով մեծաքանակ բանակների պերճախոս տեղակայումը։ Թեհրանը հասկանում է, որ նահանջելու տեղ չունի։ Հայաստանի անկումից հետո թուրանական-իսրայելական դաշինքը, ունենալով Արևմուտքի ամբողջական աջակցությունը, արդեն բացահայտ համատեղ արշավ է սկսելու իր դեմ։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԳՈՅՈւԹՅԱՄԲ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈւՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ԱՄՈւՐ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նաև Արևմուտքի ռազմավարական, իսկ ՌԴ-ի մարտավարական նպատակներից է։ Բացառությամբ Փարիզի, Հայաստանի հնարավոր վերացումն աշխարհի քարտեզի վրայից Վաշինգտոնում, Լոնդոնում, Հռոմում, Վատիկանում, Բեռլինում և արևմտյան մյուս մայրաքաղաքներում որևէ մեկին չի հուզում։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները որպես վերջին տարբերակ պատրաստ են սկզբում այդ ճանապարհի վերահսկողությունը հանձնել ռուսական ուժերին։ Նրանք վստահ են, որ այդ դեպքում շատ կարճ ժամանակ անց կարողանալու են ռուսների հետ առևտրի մեջ մտնել և հեռացնել նրանց Հայաստանից էլ, այդ «միջանցքից» էլ, ինչպես վերջին տասնամյակներին հեռացրել են ռուսներին ամբողջ Արևելյան Եվրոպայից, Ադրբեջանից, Վրաստանից և շատ ուրիշ երկրներից։ Հերթը հասել է Հայաստանին և միջինասիական հանրապետություններին։ ՌԴ-ն էլ իր թուրքամետ-ադրբեջանամետ չմտածված քաղաքականությամբ ապացուցում է, որ իր համար Այսրկովկասից ամբողջական նահանջը արդեն գրեթե վճռված ընտրություն է։ Մոսկվան ընդամենը բանակցում է իր նահանջը հնարավորին չափ թանկ վաճառելու մասին։
Իրանը նահանջի տեղ չունի, հետևաբար՝ Սյունիքի հարցում ՌԴ-ն և Իրանը հազիվ թե երբևէ գան համաձայնության, եթե Մոսկվայում, իհարկե, մի գեղեցիկ օր արմատապես չվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Մոսկվան անկանխատեսելի է բոլորի համար։
Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ, որի մասին բազմիցս եմ խոսել. ԿԱՏԱՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ, ԲՈԼՈՐ ՆԵՐՔԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՈւՄ, ԻՐԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՍՏԵՂԾՈւՄ»։