Այսօր՝ 29 հունիսի 2024թ., 00:00
Մաքուր էներգիա արտադրելու համար մշակվել է հեղափոխական քամու ցանկապատ՝ ԴՆԹ-ի պարույրների տեսքով 5-ից 12 տարեկան երեխաներն ավելի հաճախ ուղեղի ցնցում են ստանում հանգստի և այլ՝ ոչ սպորտային գործունեության ժամանակ 1964 թվականի Shelby Cobra 289 Mark II խորհրդանշական սպորտային մեքենան աճուրդի է հանվել ԱՄՆ-ում Եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է, երկրները պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է ադրբեջանական հռետորաբանությանը Բրյուսելը Թբիլիսիին սպառնացել է դադարեցնել ԵՄ անդամակցության գործընթացը Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն Արամ Սարգսյանը Փաշինյանին համարում է քաղաքականությունից բան չհասկացող, ֆեյքային տրամաբանությամբ բութ Բայդենն ու Թրամփը բանավեճի ժամանակ 14 անգամ «հիշել են» Պուտինին Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները Կոնգրեսականներ Ան Էշուն և Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ են ներկայացրել Քաղաքացին գերադասում է վնասել մրգերը, քան հանձնել քաղաքապետարանին, քաշքշուկ է եղել (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը սրբագրել է Արթուր Հովհաննիսյանի ասածները ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը Արևմտամետների ռեյտինգն են աճեցնում Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս Ուորլիք Ինչո՞ւ անհետացան բրդոտ մամոնտները Հնագետները Եգիպտոսի վերնախավի ներկայացուցիչների ավելի քան 30 հնագույն դամբարաններ են պեղել Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. պարզ միջոց՝ զայրացնող մոլախոտերից ազատվելու համար Աշխարհի ամենահարուստ մարդն աշխատում է օրական 24 ժամ. երբ քնում է՝ նոր գաղափարներ է տեսնում երազում Հարի Փոթերի մասին գրքի ջրաներկ բնօրինակ նկարազարդումն աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,9 միլիոն դոլարով Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկել է հեծանվից եւ դեմքի վնասվածքներ ստացել Գիտնականներն արդի տեխնոլոգիաների շնորհիվ պարզել են Կիպրոսի ափերի մոտ հնագույն նավաբեկման ճշգրիտ ամսաթիվը ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը. Էրդողան Նեթանյահու. Իրանը ձգտում է նվաճել Մերձավոր Արևելքը. Նա յոթ ճակատով պատերազմ է մղում մեզ հետ Սամվել Շահրամանյանն ու Սարգիս Գալստյանը առերեսվել են Բայդենը չի պատրաստվում ներում շնորհել Ասանժին Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին «Երեմյան Փրոջեքթս»-ը ուրիշի հաշվին ձեռք բերած մրցանակը նվիրեց իշխանություններին. արտոնություննե՞ր են ցանկանում ստանալ Բագրատ սրբազանը 3 օր Սյունիքում կլինի Փաշինյանը որոշել է«հոգեդարձ» անել 2018-ից իրեն ծառայած, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատված կադրերին Կորել է 60 հազար հատ ցախավել Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան Ավտոմեքենաներ, 19 մլն տարեկան եկամուտ և այլն. ԲՏԱ փոխնախարարի ունեցվածքը Կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները Նիկոլ Փաշինյանը «հանրության մեջ դուրս կգա». իշխանության ներկայացուցիչներն ամեն բան անում են անթերի հանդիպումների համար Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան Արթուր Մկրտչյանը գնացել է թոշակի՝ առանց Գագիկ Խաչատրյանի գործն ավարտելու․ Տաթևիկ Մուրադյանը զրոյից կքննի գործը Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. քաղաքական ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին Եվրո-2024․ Վրաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ փլեյ- օֆֆում է (տեսանյութ) Արսեն Թորոսյանը կրկին ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակազմ Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են. Զատուլին Տապալված ծառեր, վնասված տանիքների ծածկեր ու թիթեղներ․ քամին լուրջ վնասներ է պատճառել Երևանում ու մի շարք մարզերում (լուսանկարներ) Հայաստանը հերթական վարկն է վերցնում Էրեբունիում բնակիչները ծորակի ջուրը չեն խմում, ցայտաղբյուրից շշերով են տանում տուն Գործուղումների մեկնում են բացառապես իշխանական պատգամավորները Մենք ճգնաժամ ունենք Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ․ Ելենա Պանինա Որքա՞ն գումար է Ադրբեջանը 2024 թվականի ընթացքում վճարել Հայաստանի տարածքով թռիչքների համար Եվրո-2024․ Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր զույգերն ու խաղացանկը Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում 2020 թվականի պատերազմը կարելի էր կանգնեցնել մեկ հարվածով. Վովա Վարդանով Ընտանիքը NASA-ից դրամական փոխհատուցում է պահանջել՝ երկնքից թափված և իրենց որդու կյանքը վտանգած բեկորների համար Հնագետները Գերմանիայում հայտնաբերել են հին հռոմեացի զինվորի 2000 տարվա սանդալ Toyota-ն անվտանգության նախազգուշացում է արել մոտ 145 հազար Grand Highlander և Lexus TX մոդելների վերաբերյալ Գիտնականներն անհանգստացած են Անտարկտիկայի սառցե շերտում նոր բեկման կետի հայտնաբերմամբ Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, հայ քաղաքական գործիչների ելույթներում բոլոր հարցերի պատասխաններն արդեն կան. Կարասին Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա Հայաստանը 75 մլն եվրո վարկ է վերցնելու Զարգացման ֆրանսիական գործակալությունից Մարզչի օգնականի դեղին քարտի պատճառով Սլովենիան զրկվեց 2-րդ հորիզոնականից Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ հայտարարվել է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում Ստամբուլում բեռնատարը մայրուղու վրա բախվել է 14 մեքենայի Մրցավարն արևահարվել ու կորցրել է գիտակցությունը Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ (տեսանյութ) Գոհ ենք Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումից. Էրդողան Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին. ԿԳՄՍՆ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռեժիսոր Կարեն Շահնազարովին Սրբազանը կայցելի Սյունիք. Համայնքապետերը կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը Մտավոր հետամնացներին, գլխուղեղի նորագոյացություն, գիշերամիզություն ունեցողներին կտանեն բանակ 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ցուրտ ճակատ. Այս գիշեր Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հնարավոր են ափամերձ տարածքների հեղեղումներ Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան
Հարցում

Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում

Sputnik Արմենիա-ն գրում է․ Ազգային ժողովի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանը դեպքից 13 օր անց տուժող է ճանաչվել հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ստացվել, որ լուսաձայնային նռնակը հայտնվել է իր ձեռքում։

«Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկաններն այնքան շատ էին, որ եթե ամեն ցուցարարի մի ոստիկան կցեին տարածքից հեռացնելու համար, 300-400 ոստիկան «պարապ» կմնային»,–ասում է Եսային, որը դեռ բուժում է ստանում հիվանդանոցում և պատրաստվում երկրորդ վիրահատությանը։

Ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել, նա եղել է Բաղրամյան պողոտայի միջնամասում, բայց շտապել է Սիրահարների այգու հատված, որ օգնության հասնի մարդկանց։

«Երբ մոտեցա, Սիրահարների այգու այդ հատվածը խառնաշփոթ վիճակ էր, ծուխ, անընդհատ նռնակներ էին պայթում, մարդիկ աջուձախ էին փախնում։ Իմ մոտ 3-4 պայթյուն եղավ, ոնց որ օդերում լինեի, գիտակցությունս տեղն էր, բայց ոչ մի բան չէի հասկանում։ Նույնիսկ մի պահ մոռացել էի, թե այդտեղ ինչ գործ ունեմ։ Հետո էդ փոքրիկ, սև բանը գլորվելով եկավ ոտքիս մոտ. ասես երազի մեջ լինեի, վտանգ չէի զգում` չնայած շուրջս խառնաշփոթ էր։ Առանց գիտակցելու վերցրի»,–ասում է Եսային։

Նա վստահ է` ոստիկանները լուսաձայնային նռնակ կիրառելու որևէ հիմք չունեին, դա եղել է հստակ հրաման մարդկանց վախեցնելու, ահաբեկելու համար։

Եսային ամեն ինչ մանրամասն հիշում է, ընդհուպ պայթյունի պահը։ Մի քանի վայրկյան անգիտակից է եղել։ Երբ գիտակցության է եկել ու տեսել, որ աջ ձեռքի մատները չկան, իրեն հանգստացրել է, որ նռնակն աչքերի մոտ չի պայթել։

Դեպքից անմիջապես հետո որոշ շրջանակներ սոցցանցերում սկսեցին լուրեր տարածել, թե Եսային նռնակը վերցրել է, որ հետ շպրտի ոստիկանների ուղղությամբ։ Դա տղամարդուն շատ է վրդովվեցրել։

«Ի՞նչ է նշանակում`կռացել է, որ վերցնի, շպրտի։ Իրենք ինձ տենց դուխով տղա՞ են ճանաչում, որ կարող եմ իմանալ` դա նռնակ է, գիտակցությունս տեղը լինի, ու կռանամ, վերցնեմ, շպրտեմ։ Ընենց կուզեմ` իրենց հետ այդ էքսպիրիմենտը փորձենք, տեսնեմ` դուխները կհերիքի` կռանան, վերցնեն։ Վստահ եմ, որ 99 տոկոսով` չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Եսային նռնակի պայթյունից վնասել է ոչ միայն աջ ձեռքը, այլև ձախ ձեռքի ափը, կրծքավանդակնը, որովայնը։ Հիմնականում բեկորային վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։ Մեկ–երկու խոշոր չափի բեկոր բժիշկները կրծքավանդակից են հանել, ասել են` մյուս բեկորները ժամանակի հետ դուրս կգան։ Դրանցից մեկն էլ հենց երեկ են հանել իրենց ուժերով։

«Մեկի տեղն էլ գիտենք, բայց ձեռք չենք տալիս, վտանգավոր է։ Բեկորից 1-2 սմ այն կողմ երեկ ուժեղ արյունահոսություն սկսվեց, բժիշկներն անգամ ցավազրկելու ժամանակ չունեցան, այդպես կարեցին։ Մարկերով բեկորի տեղը նշելու եմ, որ վիրահատության ժամանակ դա էլ հանեն։ Դեռ ահագին գործ կա անելու, բայց այն, որ դաստակս հնարավոր եղավ փրկել, երկու մատս հավաքել, բժիշկների շնորքն է»,–ասում է տղամարդը։

Աջ ձեռքի մատների բացակայությունը միանշանակ կխանգարի Եսայիին ինչպես կենցաղում, այնպես էլ աշխատանքի վայրում (աշխատում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում որպես ֆոնդապահ): Բայց մխիթարում է այն, որ ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում իր թիկունքին կանգնած են, սատարում են։

Նշենք, որ մինչ տուժող ճանաչվելը քննիչը Եսայիին հարցաքննելիս հայտնել է, որ նա ներգրավված է որպես վկա։

Դեպքի հաջորդ օրը հիվանդանոց եկած քննիչն ասել է, որ դատաբժիշկ կայցելի, բայց Եսային վստահեցնում է, որ մինչ օրս որևէ դատաբժշկի չի տեսել։ 13 օրերի ընթացքում որևէ պետական պաշտոնյա նույնպես չի այցելել Եսայիին։ Վիրահատությունից 8 օր անց նման ցանկություն է հայտնել միայն առողջապահության փոխնախարարը։ Եսային մերժել է` նշելով, որ եթե 8 օր չեն անհանգստացել, կարող են այդպես էլ շարունակել։ Նրան չի այցելել անգամ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Գրասենյակից Եսայիի կնոջը զանգել են միայն նրա ֆեյսբուքյան գրառումից հետո։ Նույն օրը ՄԻՊ–ն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում` չբացահայտելով զրույցի մանրամասները։ Մեզ հետ զրույցում Եսային նույնպես չցանկացավ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ այդ խոսակցությունը որևէ ձևով ՄԻՊ–ին դրական լույսի տակ չէր ներկայացնելու, եթե այդ հարցազրույցը բառացի գրեին, ավելի վատ կհնչեր, քան հայտարարեին, որ ընդհանրապես չեն էլ զանգել։

«Դա ընդամենը դեմք փրկելու փորձ է եղել, որը տոտալ ձախողվել է»,–ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan