ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
![](/timthumb.php?src=/disc/26-06-24/01d4db33289203c4cf8a8074f6720ac0.jpg&w=708)
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ և քննարկել հաղորդակցության բաց գծերի կարևորությունը, դրչա մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ռազմաօդային ուժերի խոսնակ, օդուժի գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը։
Ռայդերը լրագրողներին հայտնել է, որ զրույցը նախաձեռնել է Օսթինը, և որ սա Օսթինի և իր ռուս գործընկերոջ միջև 2023 թվականի մարտից ի վեր առաջին խոսակցությունն էր։