Ստամբուլում բեռնատարը մայրուղու վրա բախվել է 14 մեքենայի
![](/timthumb.php?src=/disc/26-06-24/c97d61db9e20ee3e7f83e0dd9311f688.jpg&w=708)
Ստամբուլի արևմուտքում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել, կան վիրավորներ, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Նշվել է, որ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը մայրուղու վրա՝ հարվածելով 14 մեքենայի: Բեռնատարը կանգ է առել միայն միջնապատնեշին բախվելուց հետո։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 5 հոգի: