Թուրքիան սպասում է Պուտինի այցին. մինչ այդ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ
![](/timthumb.php?src=/disc/25-06-24/b2b811eaa5124236d0af6c1d1adeda6a.jpg&w=708)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 3-4-ին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտարարել է նա։
Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։