Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր
![](/timthumb.php?src=/disc/23-06-24/869ad58c4bd52eca07dbc21c9824731d.jpg&w=708)
Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։
Պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։