Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկը
![](/timthumb.php?src=/disc/23-06-24/37d7f5577e4c0fe9842c049100f9ea2b.jpg&w=708)
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ըստ Bild- պարբերականի՝ դրա մասին հայտնել է ԳԴՀ դաշնային գլխավոր դատախազությունը։
Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է բերման ենթարկվել։ Ուկրաինացու անունն է Ռոբերտ Ա., ռուսինը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում: Մասնավորապես, կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։ Երեքն կալանավորվածներն ուղարկվել են քննչական մեկուսարան։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է։