Երեսպաշտության ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել. Քրիստինե Վարդանյան
![](/timthumb.php?src=/disc/22-06-24/6ce9326aa4f4803fcae246abc7c4b464.jpg&w=708)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորաշման իրավունքը:
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությանը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
Երեսպաշտության ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:
Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանտուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»: