Բագրատ Սրբազանն իր ավատոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
![](/timthumb.php?src=/disc/22-06-24/35f0d4ffd1fda3398e92c191b55797e4.jpg&w=708)
Բագրատ Սրբազանն իր ավատոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ, մեր ժողովրդի ծառայության համար:
Սա հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձև ճնշել»,-այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Հիշեցնենք, որ ուժայինները այսօր ջարդել են Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան: