Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա Պատերազմից առաջ եւ պատերազմից հետո Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ Կոբախիձե Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին. Մակրոնը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մեկ տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը. Ֆրանսիայի նոր արտգործնախարար Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին Չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր Դավթյան Վերաօծման արարողությանը հաջորդող օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը Օկուպացված է մնում 1456 պատմական և մշակութային հուշարձան Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը․ մանրամասներ՝ հանդիպումից

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր». Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացածՀայաստանի վարչապետը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. ԷրդողանԵրևան-Սևան ճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերինՌոմանոս Պետրոսյանի գլխին էլ են մութ ամպեր կուտակվելՕկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական ու դիվանագիտական զենքՄիրզոյանը, Բլինկենը, Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանք ներդնել՝ կնքելու խաղաղության պայմանագիրըԽուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունըՄիրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամՀրավիրատոմսեր ուղարկելուն դեմ է եղել 3 անձԱրդարադատության փոխնախարարը նշանակումից 25 օր անց պաշտոնանկ է արվելՄեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ. Ն. Փաշինյան
Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա
Պատերազմից առաջ եւ պատերազմից հետոԱշխարհում մահապատժի վճռի իրականացմանն ամենաերկար սպասած կալանավորը 56 տարի անց արդարացվել էՄասկը մեկնաբանել է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին ենթադրություններըԱվինյանը ՀԷՑ-ի տնօրենների հետ քննարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրըՍարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունքը տվել է ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների հարկադրանքի ներքոՀայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ ԿոբախիձեԳեղարքունիքում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԶինվորականներն ավելի վատ են ապրում, քան ոստիկանները. Փաշինյանը խաբել է մաս 221Արտակարգ իրավիճակ՝ հայ-վրացական սահմանին․մոտ 700 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է մնացել են վրացական կողմում«Եվրաքվեի» ընթացքը հուսադրող չէՀամաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին. Մակրոնը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումՆախարարությունն ամեն ինչ անում է կրթական համակարգը հիմնավորապես ավերելու համարԻ՞նչ նպատակով է Առողջապահության փոխնախարարը «շտապ գործուղվել» ՆիդերլանդներԳործարկվում է Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքըՄեկ տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը. Ֆրանսիայի նոր արտգործնախարարԲայդեն. Մերձավոր Արևելքում տոտալ պատերազմ հնարավոր է, բայց հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կաՄինասյանից հետո պետք է նաև նրա «քաղաքական ընկերոջը»՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հեռացնեն պաշտոնիցՆԳՆ-ում «համար1 դրություն» է հայտարարվել«Չաղ Ռուստամը» կշարունակի մնալ ԱԱԾ մեկուսարանում ՝ կալանքի տակՍպասումներ կան COP29-ից․ հնարավոր է, որ Բաքուն գերիներ ազատ արձակի․ Սիրանուշ ՍահակյանՓաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակինՌուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. ՊուտինՓաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնելՉկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր ԴավթյանՓաշինյանը թիմակիցներին հորդորել է 2031 թ.-ի ընտրությունների մասին մտածել. վստահ է` 2026թ.-ին իշխանության են մնալուԵվ դեպի ո՞ւր այդպես անհաղորդ, անկարեկից, անհիշողությունԷմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն«Իմ տարեկան աշխատավարձը 30 մլն դրամ է». Սասուն Խաչատրյանը 8 մլն դրամով մեքենա գնելու մասինՄինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Փաշինյանն իր կուսակցությունն է գովազդումԻշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնելՎերաօծման արարողությանը հաջորդող օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՀայաստանն ու Ադրբեջանը Ժնևում կայանալիք հանդիպմանը կքննարկեն խաղաղության հարցը44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը կանցնի երեք ատյանովԳրիգոր Մինասյանի օրերը հաշված ենՕկուպացված է մնում 1456 պատմական և մշակութային հուշարձան7-ով՝ 300 հոգու դիմաց․ 1 տարի առաջ արյան գնով են Սերգեյն ու իր զինակից ընկերները պաշտպանել ՄարտակերտըԲագրատ Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնելԻնչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը․ մանրամասներ՝ հանդիպումից
Հայաստան

Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում

Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին: NEWS.am-ի հետ զրույցում Հարությունը պատմում է, որ աղետի հետևանքով մեծ վնասներ են կրել, սակայն այդ օրը ընտանիքին նյութական վնասները չէին հետաքրքրում. միայն մի հարց էր հուզում՝ ինչպե՞ս Գոհարին հասցնել Ալավերդու հիվանդանոց, եթե Ախթալան միջպետական ճանապարհին կապող կամուրջն արդեն փլուզվել էր:

«Առաջին հերթին ԱԻՆ զանգեցինք, ասացին, որ մեզ չեն կարող օգնել, որովհետև ճանապարհ չկա Ախթալա հասնելու: Հետո Առողջապահության նախարարություն զանգեցինք, ապա Կարմիր խաչին: Ավելի ուշ նախարարությունից մեզ զանգեցին, ասացին, որ Ախթալայի կողմից մեզ կտեղափոխեն Ջիլիզայի անցակետ, որտեղ շտապօգնության մեքենան մեզ կսպասի: Մեր մեքենայով գնացինք Շամլուղ, այնտեղ վիլիսով անտառային ճանապարհով մինչև Ջիլիզայի անցակետ: Երբ ասում ենք ճանապարհ, մարդիկ ասֆալտապատ ճանապարհ են պատկերացնում, բայց դա սարի ճանապարհ էր: Կնոջս ինքնազգացողությունը վատացավ: Երբ հասանք հիվանդանոց, ստգումներից հետո ասացին, որ երեխայի սրտի բաբախյան տատանում կա, պետք է կեսարյան միջամտություն անեն: Այդպես, մայիսի 26-ին ծնվեց մեր առաջնեկը՝ Գարիկը,-պատմում է Հարությունը:

«Երբ հայրս իմացավ, որ տղա ենք ունենալու, ասաց՝ փոքրիկ Գարիկ է ծնվելու: Ասացի՝ չեմ սիրում, երբ ծնողների անունն են դնում երեխային: Բայց երբ երեխան ծնվեց, անակնկալ արեցինք հորս: Բա էլ ո՞ւմ անունը պիտի դնեի, եթե ոչ հերոս հորս. նա և՛ 90-ականների պատերազմին է մասնակցել, և՛ 44-օրյա պատերազմին»,-ասում է Հարությունը:

 Հիվանդանոցից տուն են վերադարձել մի քանի օր անց, երբ արդեն տեղադրվել էր Ախթալան միջպետական ճանապարհին կապող ժամանակավոր կամուրջը, նախքան այդ Հարությունի քրոջ տանն են ապրել:

«Երբ իմացանք, որ ոտքի կամուրջ կա արդեն, Գոհարին հարցի՝ կարո՞ղ ես քայլել, ավելի լավ կլինի, որ մեր տուն գնանք: Այդ հատվածը քայլելով անցանք, հետո եկան մեքենայով դիմավորեցին մեզ»,-հիշում է նա:

Հարությունի խոսքով, իրենց տունը գետին ամենամոտ գտնվողն է: Վարարած Դեբեդը Գրիգորյանների անասնագոմն է քշել տարել, որտեղ մեկ խոզ, 13 գոճի, 45 հավ կար, մառան է փլուզել, որտեղ պահում էին պահածոները, սնունդը, դրսում գտնվող լոգարանի պատն է փլուզել: Հարությունն ասում է. «չգիտենք էլ, արժե՞ վերանորոգել փլուզվածը, թե ոչ. Ախթալայից գնալու մասին ենք մտածում: Գետն արդեն փոխել է իր հունը, աղետը կարող է կրկնվել: Ամեն տարի մայիս, հունիս ամիսներին գետը վարարում է, հիմա երբ արդեն փոխել է իր հունը, ամեն ինչ էլ կարող է լինել,-ասում է նա ու հավելում, որ հիմա, երբ արդեն երեխա ունեն, շատ ավելի զգույշ պետք է լինեն: Թե ուր կտեղափոխվի Գրիգորյանների 7 անդամից բաղկացած ընտանիքը, դեռևս հայտնի չէ, ընտանիքի անդամները դեռևս ծանր ու թեթև են անում բոլոր հնարավոր տարբերակները: