Այսօր՝ 28 հունիսի 2024թ., 00:00
«Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին Եվրո-2024․ Վրաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ փլեյ- օֆֆում է (տեսանյութ) Արսեն Թորոսյանը կրկին ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակազմ Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են. Զատուլին Տապալված ծառեր, վնասված տանիքների ծածկեր ու թիթեղներ․ քամին լուրջ վնասներ է պատճառել Երևանում ու մի շարք մարզերում (լուսանկարներ) Հայաստանը հերթական վարկն է վերցնում Էրեբունիում բնակիչները ծորակի ջուրը չեն խմում, ցայտաղբյուրից շշերով են տանում տուն Գործուղումների մեկնում են բացառապես իշխանական պատգամավորները Մենք ճգնաժամ ունենք Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ․ Ելենա Պանինա Որքա՞ն գումար է Ադրբեջանը 2024 թվականի ընթացքում վճարել Հայաստանի տարածքով թռիչքների համար Եվրո-2024․ Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր զույգերն ու խաղացանկը Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում 2020 թվականի պատերազմը կարելի էր կանգնեցնել մեկ հարվածով. Վովա Վարդանով Ընտանիքը NASA-ից դրամական փոխհատուցում է պահանջել՝ երկնքից թափված և իրենց որդու կյանքը վտանգած բեկորների համար Հնագետները Գերմանիայում հայտնաբերել են հին հռոմեացի զինվորի 2000 տարվա սանդալ Toyota-ն անվտանգության նախազգուշացում է արել մոտ 145 հազար Grand Highlander և Lexus TX մոդելների վերաբերյալ Գիտնականներն անհանգստացած են Անտարկտիկայի սառցե շերտում նոր բեկման կետի հայտնաբերմամբ Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, հայ քաղաքական գործիչների ելույթներում բոլոր հարցերի պատասխաններն արդեն կան. Կարասին Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա Հայաստանը 75 մլն եվրո վարկ է վերցնելու Զարգացման ֆրանսիական գործակալությունից Մարզչի օգնականի դեղին քարտի պատճառով Սլովենիան զրկվեց 2-րդ հորիզոնականից Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնել Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ հայտարարվել է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում Ստամբուլում բեռնատարը մայրուղու վրա բախվել է 14 մեքենայի Մրցավարն արևահարվել ու կորցրել է գիտակցությունը Կոպա Ամերիկայի խաղի ժամանակ (տեսանյութ) Գոհ ենք Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումից. Էրդողան Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին. ԿԳՄՍՆ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ռեժիսոր Կարեն Շահնազարովին Սրբազանը կայցելի Սյունիք. Համայնքապետերը կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը Մտավոր հետամնացներին, գլխուղեղի նորագոյացություն, գիշերամիզություն ունեցողներին կտանեն բանակ 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ցուրտ ճակատ. Այս գիշեր Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հնարավոր են ափամերձ տարածքների հեղեղումներ Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Գիշերը մի շարք ուղղություններից եկած ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում Իշխանափոխությունից հետո Եվրոպամետ արդարադատության փոխնախարարը 2 տուն է ձեռք բերել Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն․ «Հրապարակ» Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Հնդկաստանից Եվրոպա և Ռուսաստան տանող ճանապարհին. Հնդկաստանի արտգործնախարար Վատ նորություն՝ գործարարների կանանց համար․ «Ժողովուրդ» Եթե արցախցին չի կռվել, ապա ադրբեջանական կողմը ո՞նց է 1000-ից ավելի զոհ տվել մեկ օրվա ընթացքում. Բեգլարյան Մեծ ոգևորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները Երկրաշարժի ժամանակ Թուրքիան բացեց սահմանը, ստացավ ՀՀ-ի օգնությունն ու փակեց այն․ դա ի՞նչ մոտեցում, ձե՞ռ եք առնում․ Հեֆերն Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը Նիհարեք եւ պաշտպաքնվեք քաղցկեղից Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. երեխա և կին են զոհվել (տեսանյութ) Իշամեղուները տրամաբանական մտածության ունակություն են դրսևորում Ավստրալացի զինվորականներն արագ շարժվող թիրախները ոչնչացնելու ունակ լազեր են փորձարկել Վայրի անտառում 10 օր անցկացրած կորած ամերիկացուն ողջառողջ են գտել Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին Եթե ցուցարարները գնում են բախման, որ պատնեշն անցնեն, բա ոստիկանությունն ի՞նչ անի. Գալջյանը՝ նռնակների կիրառման մասին Փորձում են խոչընդոտել ռուսական հյուպատոսության բացմանը Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի․ ովքեր են լինելու «մատաղացու գառները» Բա ե՞րբ է աշխատել ՊՎԾ պետի տեղակալը Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում հարվածների թիրախների վերաբերյալ ՄԱԿ-ում հայտարարել են «Ադրբեջանի հետ լավ գործընկերային հարաբերությունների մասին» ԵՄ-ն և Ուկրաինան մտադիր են մինչև հունիսի վերջ ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը Զելենսկին որոշում է կայացրել Ուկրաինայի ԶՈՒ միացյալ nւժերի հրամանատարին փոխարինելու վերաբերյալ Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Փաշինյանից Իսրայելական զենքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմներում. Blankspot Թուրքիան սպասում է Պուտինի այցին. մինչ այդ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ COP29-ը կանցկացվի Բաքվում՝ հակառակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի. Die Tageszeitung ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագրով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային. Հունգարիայի ԱԳՆ Ֆրանսիան Հայաստանին զենք վաճառելով գրգռում է Ադրբեջանին, երբ պայմանագրի կնքումը մոտ է. Ուորլիք 3 բնակարան ու ավտոկայանատեղի՝ Երևանում, հողամաս՝ Եղեգնաձորում․ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայտարարագիրը ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում բան փոխվի, Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց շահերին․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել․ Փաստաբան Նոր մանրամասներ՝ Երևանում կրակոցներով դետեկտիվ ժանրի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը Apple-ը և Meta-ն պայմանավորվել են համագործակցել արհեստական ​​բանականության կիրառման ոլորտում Պատմության մեջ առաջին անգամ 71-ամյա կինը գեղեցկության մրցույթի է մասնակցում
Հարցում

Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում»․ Ձյունիկ Աղաջանյան

«Մայր Հայաստան» շարժման անդամ, դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

««Կառավարության նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր է, ցավոք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահությանը, քանի որ մեր կառավարությունը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտությունն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ ) հորինել»:

Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մոտ երկու տասնամյակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, աշխարհի լավագույն ուղեղներից մեկը համարվող Ջեֆրի Սաքսի խոսքերն են «չեղարկման քաղաքականության» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրույցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նույն բնորոշումը հավասարապես կիրառելի է արևմտյան աշխարհի գրեթե բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժեքների պաշտպանության ու առաջմղման դրոշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականությամբ, սեփական գերակայությունը պահպանելու և տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժեքների ներքո իրականացվում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրույթ ստանալու համար: Եվ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում, ինչպես ցույց տվեց կորոնավիրուսի համաճարակը և արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանության միջոցով:

Սակայն, ինչպես Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցվեցին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ, հաջորդ փուլին ականատես կլինենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրությունների, գործող վարչակարգերը կկորցնեն տասնամյակից ավելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կկայացվեն եվրոպական ղեկավարների մասով՝ ակնհայտորեն պատմության գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողությամբ ապրող բորելներին ու միշելներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականության հետևանքները ամենօրյա կտրվածքով իր վրա է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը՝ գրանցելով կորուստ կորստի հետևից պատրանքային խոտումների դիմաց:

Հունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասվում նաև Միացյալ Նահանգներում: Հունիսի 27-ին նշանակվել են ամերիկյան պատմության մեջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանություններ կան այս առումով: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդարացված պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջո Բայդենի փոփոխության համար: Փորձարկվել են տարբեր հնարավոր թեկնածուներ, այդ թվում՝ տիկին Օբաման, հույս ունենալով հանրային աջակցություն գեներացնել նաև գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդյուն: Եվ, ակնհայտորեն, որոշում է կայացվել «փորձված թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածությունը, նաև այն պատճառով, որ ընտրարշավի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնես սովորականի պես» տրամաբանությամբ, առանց հասկանալու, որ ամերիկյան քաղաքական դաշտի պահանջները փոխվել են, քաղաքացիական պատերազմի շեմին հայտված հանրությունն իրական փոփոխություն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդեն իսկ մեկ անգամ բողոքի ու դժգոհության քվեարկությամբ մերժել են Հիլարի Քլինթոնին, Թրամփի դեմ ներկայիս քաղաքական հետապնդումներն ավելի ու ավելի են բզկտում խորապես բաժանված հասարակությունը՝ գրեթե անհնարին դարձնելով ընդունելի արդյունքով ընտրությունների անցկացումը:

Բայդենի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանություն չիրականացնելու արդյունքում առաջ են մղվել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լավ հասկանալով առկա ռիսկերը՝ ավելի են արագացնում գործընթացները՝ հույս ունենալով, նախապես ծրագրված սցենարների իրականացմամբ, ի վերջո, ինչ-որ հաջողություններ գրանցել, որոնք կօգտագործվեն ընտրություններում քվեներ պոկելու համար:

Սրանով է պայմանավորված դեպի Հայաստան ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչությունները՝ ջանալով ամերիկյան անվերապահ ու ակնկեղծ աջակցության պատրանք ստեղծել, մի կողմից, և շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բավարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, հույս ունենալով, ի վերջո, հասնելու մշտապես սպրդող, չարաբաստիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:

Ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետության հետ հապճեպ ձևակերպված, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որևէ անվտանգության ու խաղաղության հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից հետո կկարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր հանձնառությունների կատարումը Իրանի հանդեպ, որից թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն կերպ խուսափում են ակնհայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիառելով «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականությունը: Երկու պարագայում էլ հետևանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ հետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրվում արևմտյան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որևէ ստրատեգիական նշանակություն չունեն, ինչպես հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:

Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը համաձայնություն տալու համար ամերիկյան միջնորդներին ներկայացվում է պահանջների շարք, որոնք բավարարվում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետությանը հերթական բաց, արնածոր ու չամոքվող վերքը պատճառելով:

Շատ լավ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եվրոպական ղեկավարների շարքն արագորեն նոսրանում է, ինչն էապես դժվարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բավարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրության» կերպարով՝ ամերիկյան կողմն արագացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը, որի վերահսկողությունը, գործող հայկական վարչախմբի արբանյակ լոբբիստների ներկայացմամբ, իրականացվելու է արևմտյան ընկերության կողմից, ինչին էր ուղղված նաև ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբյուրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրություն է ստորագրվել այսպես կոչված «Թուրքիայի Հանրապետության «խաղաղության խաչմերուկում» մասնակցության մասին», ինչի առնչությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել է նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Մինչև հուլիսի սկիզբ զարգացումները կգան ամրագրելու այս բազմաշերտ հանձնառությունները, որոնք էլ ավելի կրիտիկական կդարձնեն Հայաստանի Հանրապետության առանց այն էլ ճգնաժամային վիճակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan