Այսօր՝ 22 հունիսի 2024թ., 00:00
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել Ուկրաինան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Կոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող, նրանցից մեկը վերակենդանացման բաժնում է Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովելու հայերի՝ առանց խտրականության Ղարաբաղ վերադառնալու իրավունքները Վեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ Պետական գնումների գործընթացում հանրային հսկողության իրավունք ունի 4 «բժիշկ» Արցախի մնացորդների դեմ պայքարելու համար են անում, ոչ թե մեքենայի. Սամվել Շահրամանյան Երեսպաշտության ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել. Քրիստինե Վարդանյան Ֆրանսիայի դեսպանն ուղևորվել է «Հայաստանի ռազմավարական և խոցելի շրջան» ԵՄ անդամության հայտի հարցով լսումների նպատակը հանրությանը իշխանության հեռացման օրակարգից շեղելն է․ «Հայաստան» խմբակցություն Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բագրատ Սրբազանն իր ավատոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը լուրջ հետևանքներ կունենա. Իսրայելի իշխանություններ Հանքավանից վերադառնալուն պես ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինեն Մահացել է Լալա Մնացականյանը 2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Հայաստանին Կարծիքը, թե նռնակը վերցրել եմ, որ ուրիշի վրա շպրտեմ, հիմարություն է. Եսային դեպքից մանրամասներ է պատմում Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր Գլխավոր դատախազությունն ամեն գնով ցանկանում է հասնել երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու կալանավորմանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բլինքենն Ալիևի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ կնքման կարևորության մասին ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու գործին Մոսկվայում փոթորիկի ժամանակ երկու մարդ է մահացել Ֆրանսիան Հայաստանին 36 հաուբից կտրամադրի. Le Figaro-ի փոխխմբագիր ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան ՔՊ-ին աջակցող մոդելը ներխուժել է Oragir.News-ի խմբագրություն և վնասել գույքը Եվրո-2024. հունիսի 21-ի խաղացանկը Գնանք, սահմանագծով շրջենք, տեսնենք էդ ինչ ցանկապատեր են շարել. Բագրատ սրբազան Գրեթե ամբողջ Երևանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ. Սամվել Մարտիրոսյան Փարիզ, Չիկագո, Վենետիկ, Պալերմո և այլն․ ԱԺ-ում պետբյուջեի հաշվին շրջագայությունների շրջանը սկսվել է Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում»․ Ձյունիկ Աղաջանյան Վանաձորում ուժեղ փոթորիկը ծառեր է արմատախիլ արել (տեսանյութ) Հայտնաբերված 246 միլիոն տարեկան ծովային սողունների բրածոները լույս են սփռում նրանց վաղ էվոլյուցիայի վրա Մեր քաղաքական դաշտում մինչև 2018թ. չի եղել նման բան, որ ԱԺ նախագահը դատի տա ամեն 2-րդին. Դանիելյան Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետո Գիտնականները խմելու ջուր ապահովելու նորարարական եղանակ են հայտնաբերել՝ խմորիչի թափոնների օգնությամբ Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի Թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են կենտրոնից Փաշինյանի խոստացած խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավոր Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ Վիճաբանության ժամանակ բահով հարվածել էր հարևանի գլխին Արժույթի միջազգային հիմնադրամը կոշտ գնահատական է տվել ՀՀ իշխանության տնտեսական քաղաքականությանը. Դավթյան Արամ Առաջինը կարևորել է սփյուռքում եկեղեցական ու ազգային ավանդույթների պահպանումը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի կնոջից 929 հազար դրամ վնասի հատուցում է պահանջում Եվրո-2024․ հունիսի 20-ի հանդիպումների ժամանակացույցը Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու Երկրի թիվ մեկ աներձագը 7 անշարժ գույք ունի Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենին, տեղակալին, ինժեներին, անվտանգության պետին հարվածներ են հասցրել Պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը՝ այլ բան. «Հրապարակ» Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը կարճվել է Բաքուն Հայաստանին մեղադրել է սահմանները «չճանաչելու» մեջ Գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի հնագույն գինին Aurus մեքենա, ծովակալի դաշույն և թեյախմության համար սպասք. հայտնի է՝ ինչ է Պուտինը նվիրել Կիմ Չեն Ընին Հունիսի 12-ը Մարտի 1-ի հետ համեմատելը պայմանավորված է եղել անձով. Բագրատ Սրբազան Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ շատ ջերմ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան Հաջիևը հայտարարել է, որ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելն անընդունելի է» Շարժումը փողոցում լինելու է, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի» Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով․ պարզապես ժամանակ են ձգում Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը». «Սրբազան պայքար» Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը Ոստիկանության կողմից որոնվում են ԱԺ նախկին պատգամավորն ու նրա որդին Իշխանությունները փորձում են կոծկել գործը Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին հորդորել են ֆրանսիական զորք ուղարկել Հայաստան Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում Գեղարքունիքի մարզպետը Ջրվեժում նոր հողամաս է ձեռք բերել Ռուս փորձագետը նշել է ֆրանսիական CAESAR հրետանային կայանների՝ Հայաստան մատակարարումների մոտավոր ժամկետները
Հարցում

Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։
Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։
Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։

Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։
Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։ Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։

Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսեւորում է։
Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։

2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։

Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։

Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։

Կոչ ենք անում
1. Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։

Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։

2. Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։
Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։

3. ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan