6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից
![](/timthumb.php?src=/disc/12-06-24/e1d2551f4f3d387babe2c69b178dda75.jpg&w=708)
Բաղրամյան պողոտայից բողոքի ակցիայի վեց մասնակից է վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից։
«6 հոգի են այստեղ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է, ոսկորները չկային, ջլերն էին, նա հիմա վիրահատարանում է»,- ասաց շտապօգնության աշխատակիցը, որը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, որը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում ձեռքի լուրջ վնասվածներ էր ստացել։