Ձեր փարաջան ա ձեզ պահում, որ ձեզ բերման չենք ենթարկում, հենց հանեք՝ բերման կենթարկվեք. ոստիկանապետը՝ Սրբազանին
![](/timthumb.php?src=/disc/12-06-24/f1fc1bfd139f344d9cbff5881a533ab8.jpg&w=708)
Եթե ձեր նպատակը Դեմիրճյան փողոց մտնելն է, մտքներիցդ հանեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով որ քաղաքացիներին բերման են ենթարկել ճանապարհը փակելու համար:
«Ձեր փարաջան եւ մնացածը ձեզ պահում է, որ ձեզ բերման չենթարկեն»,-ասաց նա:
Սրբազանն էլ պատասխանեց. Ես է՝լ ասում եմ՝ ձեր ուսադիրները ձեզ պահում է, որ բերման չենթարկենք: Ես փարաջան կարող են հանել»:
«Հանեք՝ բերման կենթարկվեք: Այս ամենը դուք եք սրում»,- ասաց ոստիկանապետը: