ՌԴ-ում` լեռնային տեղանքում, Սու-34 է կործանվել. անձնակազմը զոհվել է
![](/timthumb.php?src=/disc/11-06-24/b8310275fea5fa5d3b76d589173f89a5.jpg&w=708)
Հյուսիսային Օսիայի լեռնային շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առաջնագծի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշում է kommersant.ru-ն, անձնակազմը զոհվել է։
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
«Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում. տեղում ավերածություններ չկան»,- հավելել են ռազմական գերատեսչությունից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։