Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով «Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ուկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին Օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. Լավրով

Գրադարանն իր գիրքը նվիրել է մարդուն, որը 50 տարի անց որոշել է այն վերադարձնելԸնտանիքի միջնեկ երեխաներն ավելի հակված են համագործակցելու, քան իրենց ավագ և կրտսեր քույր ու եղբայրներըԹեյ և սուրճ խմողներն առավել պաշտպանված են բերանի խոռոչի, կոկորդի, գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացումիցՄասկը կրկին առաջարկել է վերանվանել «Վիքիպեդիան»«Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրաԻնչի՞ կհանգեցնի Անտարկտիկայում ծովասառույցի ծածկույթի կտրուկ նվազումըՌոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ ԾննդինՏեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի տարածքում Ռոնալդինյոյի «երազանքի թիմը»Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԱջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորՊեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորում Միացյալ Նահանգների Նոր տարինԻնչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետՖրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ ԼավրովԿյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. Լավրով«Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարելԻշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԱդրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելուՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստըԳաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրելԼուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ փայտ է կտրել (լուսանկարներ)Իմ և Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել․ Կարեն Սարուխանյան36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակվածՋրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվելՊեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններինԱդրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ըՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթաԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԻնչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի վարորդը դարձել է խորհրդականԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքիցՎարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրելՊետբյուջեից 9 մլն դրամ՝ ԱԺ ամանորյա միջոցառման համարԳեւորգ Ալեքսանյան․ Ուզում եմ, որ նոր տարում Արթուրն ամուսնանա, մեզ թոռնիկներ պարգեւիՀրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակըՀինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆՈւկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումներըԼևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերինՎերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանումԱՄՆ-ից վտարել «բոլորին, ովքեր անօրինական կերպով են երկրում»․ ԹրամփՕպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասինԻնչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր ՎանեցյանինԳազայի հատվածին իսրայելական հարվածներից առնվազն 10 մարդ է զոհվելՊարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի. ՆԳՆԱվիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները
Թոփ-լուրեր

Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել

«Հետք»-ը գրում է. Վերջին 3 տարվա ընթացքում 9 նախարարություն միասին աշխատողներին վճարել են ընդհանուր 436 մլն 408 հազար դրամ որպես հարկադիր պարապուրդի գումար։ 49 դատական գործով դատարաններն արձանագրել են, որ նախարարությունների պաշտոնատար անձինք օրենքի խախտումով են աշխատանքից ազատել աշխատակիցներին, հետևաբար պարտավոր են հատուցել նրանց ամբողջ պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով։ Գումարները վճարվել են պետական բյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուների հաշվին։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի նախկին տեղա­կալ, այժմ փաստաբան Արսեն Համբարձումյանը ևս «տուժածներից» է։ 2019-ին նա հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Արդարադատության նախարարության՝ վերջնահաշվարկ կատարելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձեու պահանջով։ Ա. Համբարձումյանի հաշվարկներով՝ իր ամսական միջին աշխատավարձը կազմել է 631 հազ. 454 դրամ:

2021-2024թթ. ընթացքում Արսեն Համբարձումյանը հարկադիր պարապուրդի համար ամենախոշոր փոխհատուցում ստացած անձն է։ Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Արսեն Համբարձումյանին 26 մլն 264 հազար դրամ է վճարվել որպես հարկադիր պարապուրդի գումար:

Վարչական դատարանը մասնակի բավարարել է հայցը: Արձանագրվել է, որ Արսեն Համբարձումյանն աշխատանքից ազատվել է օրենքի խախտմամբ, և որպես հետևանք պարտավորեցրել է նախարարությանը նրան վճարել միջին աշխատավարձի գումարը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 15.06.2018թ.-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը դատարանը մերժել է, Ա. Համբարձումյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Բողոքը բավարարվել է, եւ՝ Արսեն Համբարձումյանը վերականգնվել է նախկին պաշտոնում։


Ա․ Համբարձումյանը «Հետք»-ին ասաց, որ վերականգնվելուց հետո նախկին պաշտոնում աշխատել է մեկ շաբաթ, ապա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Համբարձումյանը դատարանում պնդել է, որ 2018 թվականի հունիսի 15-ին իրեն անհիմն են ազատել աշխատանքից։ Նշել է, որ Քրեակատարողական ծառայության նոր պետի՝ Արտյոմ Մխոյանի նշանակումից հետո աշխատանքի ներկայանալով՝ տեղեկացել է, որ իր պաշտոնին նշանակվել է այլ անձ, սակայն ինքը չի ստացել որևէ իրավական փաստաթուղթ իր աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների դադարման վերաբերյալ:

Քանի որ Քրեակատարողական ծառայությունն Արդարադատության ենթակայության ներքո է, նախարարությանը խնդրել է հայտնել՝ արդյոք դադարեցվա՞ծ են իր աշխատանքային հարաբերությունները նշված կառույցում, եթե այո, ապա տրամադրել ազատման հիմքը՝ հրամանը։

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ առաջնորդվել են «Հանրային ծառայության մասին» օրենքով, ըստ որի՝ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի հաստիքը համարվում է պետական վարչական պաշտոն։ Եվ Արսեն Համբարձումյանն անմիջական ղեկավարի, այսինքն՝ ծառայության պետի նշանակման օրվանից համարվել է ժամանակավոր պաշտոնակատար և նույն օրենքի ուժով մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում պետք է կատարվեր նոր նշանակում: Հետևաբար, հայցվորի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության և նրա զբաղեցրած պաշտոնում այլ անձի նշանակման փաստերով Արսեն Համբարձումյանն օրենքի ուժով համարվել է զբաղեցրած պաշտոնից ազատված:


Համբարձումյանի դիրքորոշումն այն է, որ նախարարությունը պետք է առաջնորդվեր «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքով, որը, ի տարբերություն «Հանրային ծառայության մասին» օրենքի, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին դիտարկում է որպես քրեակատարողական ծառայող և, ըստ դրա՝ հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից։

Դատարանն արձանագրել է, որ այս վեճի հիմքում կա իրավական հակասություն (իրավական կոլիզիա), քանի որ երկու գործող օրենքները նույն հարցի վերաբերյալ տարբեր մոտեցում ունեն։ Դատարանը որոշել է այս գործով ընդունելի և կիրառելի համարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի կարգավորումները, քանի որ այդ օրենքն ավելի վաղ է ընդունվել։ Այս հիմքով էլ դատարանը բավարարել է Արսեն Համբարձումյանի հայցը։

Նշենք, որ հետագայում՝ 2020 թվականին, ԱԺ-ն ընդունեց «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի տեղակալները համարվեցին պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:


Թեև վարչական դատարանը պարտավորեցրել է Արդարադատության նախարարությանը վճարել Արսեն Համբարձումյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը, սակայն նույն պաշտոնում վերականգնելու անհնարինություն է տեսել, քանի որ ներկայումս «քրեակատարողական վարչության պետի տեղակալ» հաստիք այլևս գոյություն չունի, այն դարձել է «քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»։

Վերաքննիչ վարչական դատարանը մասնակիորեն բեկանել է ստորադաս դատարանի վճիռը՝ Արդարադատության նախարարությանը պարտավորեցնելով Արսեն Համբարձումյանին վերականգնել իր նախկին պաշտոնում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձի չափով գումար:

Արսեն Համբարձումյանը նաև պահանջել էր մինչև դատարանի վճռի փաստացի կատարումը կետանցված յուրաքանչյուր օրվա համար բռնագանձել վճարման ենթակա աշխատավարձի 0.15 տոկոսի չափով տուժանք, ինչը մերժել էին երկու ատյանները: Վճռաբեկ դատարանի 2023թ․ մայիսի 11-ի որոշմամբ՝ այս մասով բողոքը թողնվել է առանց քննության։

«Հետքն» ուսումնասիրել է 2021-2024թթ․ հարկադիր պարապուրդի վճարման պահանջով նախարարությունների աշխատակիցների դատական գործերը։ Թեև 2024թ․ ընթացքում ևս գումարներ են վճարվել աշխատանքից անհիմն ազատված աշխատակիցներին, սակայն դրանք վերաբերում են նախորդ տարիներին սկսված դատական գործերին։

Հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Հարկադիր պարապուրդի համար որևէ հատուցում չեն վճարել միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունները։ Փոխհատուցումները վերաբերում են կենտրոնական ապարատի աշխատողներին, ՊՈԱԿ-ներն այս վիճակագրության մեջ ներառված չեն։

Փոխհատուցումների առյուծի բաժինը Ներքին գործերի նախարարությանն է, որը 3 տարում 91 մլն 400 հազ․ դրամ է վճարել հարկադիր պարապուրդի համար՝ ընդամենը 10 դատական գործով։

Ներքին գործերի նախարարին գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ արդյոք նշանակվել են ծառայողական քննություններ աշխատանքից ազատման դեպքերի առնչությամբ, և քանի աշխատակից է ենթարկվել պատասխանատվության՝ օրենքի խախտումներ թույլ տալու համար: Նախարարությունից գրավոր հայտնել են, թե հարցերին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում՝ մինչև ապրիլի 19-ը:

Երկրորդ ամենաշատ փոխհատուցում վճարածը Արդարադատության նախարարությունն է, որը 2021-2024թթ․ ընթացքում 6 դատական գործով հատուցել է 78 մլն 900 հազ․ դրամ։ Նախարարության դեմ ևս 9 դատական գործ կա դատարանում, որոնցով վճիռ դեռ չի կայացվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 73 մլն 400 հազ. դրամ է վճարել աշխատանքից ազատված աշխատակիցներին հարկադիր պարապուրդի համար, ևս 15 դատական գործ ընթացքի մեջ է։ Ֆինանսների նախարարությունը 4 դատական գործով հատուցել է 71 մլն 500 հազ․ դրամ, իսկ Պաշտպանության նախարարությունը՝ 42 մլն 500 հազ․ դրամ։

«Նշված գործերի մեծամասնությունը, որոնք քննվում են Վարչական դատարանում, կապված է 2021 թվականին Միասնական սոցիալական ծառայության կազմավորման հետ, համաձայն որի՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներն անցել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Կայացած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջացած դատական այս գործերի ընթացքն ու վճարումների գործընթացները շարունակվում են մինչ օրս»,- հայտնում է նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը 34 մլն 100 հազ․ դրամ է վճարել 3 դատական գործի շրջանակներում, 2 գործ դեռ ընթացքի մեջ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատուցել է 28 մլն 300 մլն դրամ՝ 2 դատական գործով, ևս 2 գործ ընթացքի մեջ է։

Առողջապահության նախարարությունը 1 դատական գործով վճարել է 13 մլն դրամ, ևս 2 գործ ընթացքի մեջ է, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ 3 մլն 300 հազ․ դրամ։ Այս նախարարության դեմ ընթացքի մեջ է ևս մեկ դատական գործ։

436 մլն դրամը միայն վերջին 3 տարվա ընթացքում վճարված փոխհատուցումն է: Եվս 32 անավարտ գործերով ևս կլինեն փոխհատուցվողներ:

hetq.am