Երբ են ԱԱԾ հրավիրելու Նիկոլ Փաշինյանին
Սահմանադրությունում հակասահմանադրական եղանակով եւ միջոցներով սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո Նիկոլ Փաշինյանն այն ուզում է հանրությանը պարտադրել ուժային կառույցների օգնությամբ: Միաժամանակ նա հոգեբանական ճնշում է գործադրում իր վարչախմբի ընդդիմախոսների նկատմամբ, կրկին դիմելով ուժային կառույցների օգնությանը:
Եւ ահա այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Ըստ Հակոբյանի ԱԱԾ հրավիրելու պատճառը երեկ ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ իր ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։
Պարզից էլ պարզ է, որ Հակոբյանին հրավիրելով ԱԱԾ փորձ է ճնշում է գործադրել ոչ միայն նրա, այլ ամբողջ ընդդիմադիր դաշտի վրա: Եւ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինքը բռնապետիկ չէ: Հետաքրքիր է ի՞նչ կկատարվեր ԱԱԾ-ի հետ, եթե իշխանության հասցեին սուր եւ ոչ այնքան սուր ելույթներից ԱԱԾ հրավիրվեին նախկին իշխանությունների ընդդիմախոսները:
Իսկ հիմա հանրության մի մեծ հատվածի մոտ հարց է առաջանում, թե երբ է ԱԱԾ հրավիրվելու Նիկոլ Փաշինյանը, թեկուզ ռադիոտան շենքը գրավելու, կամուրջները փակելու եւ մետրոպոլիտենում բողոքի գործողություններ իրականացնելու եւ գնացքների ընթացքը բռնի ուժով կանգնեցնելու, մարդկանց կյանքը վտանգի տակ դնելու համար:
Հանրությունը սպասում է ԱԱԾ-ի հստակ պատասխանին: Ի վերջո, եթե Ռուբիկ Հակոբյանին կարող են հրավիրել ելույթի ժամանակ մտքեր արտահայտելկու համար, ապա կոնկրետ գործողությունների համար հաստատ պետք է հրավիրեն:
Top-News.am