Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել Արփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. ՊուտինՔաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ ԱշոտյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ ՊեսկովԲանակայինների ԱԱ․ Գասպար Տերտերյանը նվաճեց տիտղոսըՍպասվում է առանց տեղումների եղանակԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշումՄի գիշերվա մեջ որոշեց սափրվել և sms-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կեղծ է, պետությունը լուռ է. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվելՔաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվելԿադրային շարժերի ավանտյուրիզմըԲաքուն ձևացնում է, թե վիրավորված է ՓարիզիցՊաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հաջորդը ովքե՞ր են SMS ստանալուԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Ռուբեն Քոչար Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտինԳիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքումՇախմատի Եվրոպայի անհատական առաջություն. հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ ՀովհաննիսյանըԻրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. ԱրաղչիԱնդրեասյանը գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորներիԻնչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.amՏարվա խորհրդանիշը կզայրանա. այն, ինչ երբեք չպետք է անեք մինչև 2025 թվականի Նոր տարինԿրակոց՝ նաև ՆԳ նախարարի հրաժարականից հետոԷնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումըԱզգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկըԷդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում էՄխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀամացանցում հայտնվել է Jaguar-ի վերակենդանացած XJ էլեկտրական ավտոմեքենայի լուսանկարը
Թոփ-լուրեր

Իսկ մեզ անասնապահներ պետք չեն

Իսկապես, ո՞ւմ են պետք հետադիմական հայացքներ ունեցող, գաղափարապես կաղող, հակահեղափոխական տրամադրություններ ունեցող անասնապահները, որոնք չեն ցանկանում իրենք իրենց եւ երեխաներին զոհաբերել հանուն մեծ հեղափոխության, հանուն տնտեսական հեղափոխության:

Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հեղափոխության առաջնորդներին սպառնում են փողոց փակել եւ անգամ հավաքվում են կառավարության շենքի մոտ, իսկ հեռանալուց առաջ ցախավելով չեն հավաքում ծխախոտի մնացորդները: Նրանք այնքան համարձակություն ունեն, որ ցանկանում են իրենց համեմատել հեղափոխականների հետ, որոնք օրեր շարունակ Հանրապետության հրապարակը մեծ աղբամանի էին վերածել:

Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հանդգնում են մի փոքր նվազեցնել հեղափոխության սրտի գործարարների վերածված նախկին օլիգարխների եկամուտները: Նման անասնապահներ հեղափոխությանը պետք չեն:

Իսկ հանուն հեղափոխության մեծ հաղթանակի, ոչինչ, որ մսի պակաս առաջանա, մսի գինը թանկանա: Ոչինչ, դրսից ներկրված անորակ եւ հիսուն տարի առաջ սառեցված միսը կա ու կա: Ինչո՞ւ պետք է հայաստանցին որակյալ միս ուտի:

Սպանդանոցները, իրականում, միայն լավ առիթ էին անհատ անասնապահներին հարվածելու համար: Եթե իրականում խնդիրը սպանդանոցները լինեին, ապա մինչ այս որոշումը պետությունը կամ պետության հորդորով, առաջարկով կկառուցվեին 50-70 սպանդանոցներ: 

Ուզում եք մսի որակը վերահսկել, ապա վերահսկեք խանութները, սուպերմարկետները, պարբերաբար ստուգեք մսի որակը, այնտեղ աշխատող անսնաբուժենրի աշխատանքը:

Իսկ այսպես պարզապես Հայաստանում վերացնում եք անասնապահությունը: Վերացնենք առողջարանները, դպրոցից հանենք Հայ եկեղեցու պատմությունը, այբերանը նետենք աղբարկղը, համալսարաններում բնաջնջենք հայերենն ու հայ գրականությունը, փակենք ծննդատները: Հիմա էլ հերթը հասավ անասնապահությանը:

Եթե գոնե քսան գյուղին բաժին հասներ մեկ սպանդանոց, ապա անասնապահներն այսքան բուռն չէին արձագանքի կառավարության նախաձեռնությանը: Կառավարությունը պարզապես ծաղրում է հայաստանցի անասնապահին, ցինիկաբար է ծաղրում: Ասում է ուզում ես մի ոչխար մորթել եւ միսը վաճառել, ապա ավտոմեքենա վարձիր, ոչխարդ հասցրու սպանդանոց, այնտեղ վճարիր, հետո նորից ավտոմեքենային վճարիր եւ նոր վաճառիր միսը:

Չես ցանկանում, ուրեմն մի պահիր, դարձիր խոշոր օլիգարխի կամ հեղափոխության սրտի գործարարի անասնապահը: Սա է կառավարության առաջարկը: Մնացածը դատարկ խոսքեր են:

Այն ինչ անում է կառավարությունը ոչ միայն նորմալ չէ, այլ հակապետական եւ հակաժողովրդական հերթական քայլն է: Դուք ամեն ինչ անում եք, որ ՀՀ քաղաքացին ստիպված լինի գնել հեղափոխության սրտի գործարարի ներկրած անորակ եւ հարյուր տարի առաջ սառեցված միսը:

Վարդան Մխիթարյան

Top-News.am