Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել Արփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան

Թուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերովՄիլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. ՊուտինՔաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ ԱշոտյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ ՊեսկովԲանակայինների ԱԱ․ Գասպար Տերտերյանը նվաճեց տիտղոսըՍպասվում է առանց տեղումների եղանակԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշումՄի գիշերվա մեջ որոշեց սափրվել և sms-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կեղծ է, պետությունը լուռ է. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվելՔաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվելԿադրային շարժերի ավանտյուրիզմըԲաքուն ձևացնում է, թե վիրավորված է ՓարիզիցՊաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հաջորդը ովքե՞ր են SMS ստանալուԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Ռուբեն Քոչար Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտինԳիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքումՇախմատի Եվրոպայի անհատական առաջություն. հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ ՀովհաննիսյանըԻրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. ԱրաղչիԱնդրեասյանը գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորներիԻնչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.amՏարվա խորհրդանիշը կզայրանա. այն, ինչ երբեք չպետք է անեք մինչև 2025 թվականի Նոր տարինԿրակոց՝ նաև ՆԳ նախարարի հրաժարականից հետոԷնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումըԱզգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկըԷդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում է
Թոփ-լուրեր

Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր Շուշին մերն էր, եւ ադրբեջանցիները Շուշին, Բերձորն ու Քարվաճառը վերցնելու մասին անգամ չէին երազում

Երբեք ու երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որեւէ կերպ, որեւէ ձեւով հանձնելու տարբերակը։ Եթե ինձ չեք հավատում, ապա հարցրեք բոլոր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, լինեն ռուս, ֆրանսիացի, թե ամերիկացի։

Եւ հիմա, երբ վարչախմբի առաջնորդը նման պնդումներ է անում, փորձել այս կամ այն կերպ, այս կամ այն հնարքով հաստատել նրա ասածը, առնվազն բարոյական չէ։

Այո, ադրբեջանցիները մշտապես պնդել են, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի։ Այն ադրբեջանցիները, որոնք մինչ 1992 թվականի մայիսը բնակվել են այնտեղ։ Իհարկե, այդ հարցը ընդամենը քննարկվել է, սակայն հիմա խոսենք ամենակարեւորի մասին։

Անելով նման առաջարկ, ադրբեջանցիների մտքով անգամ չի անցել, որ Շուշին պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում կամ այնտեղ պետք է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովեն ադրբեջանցի զինվորները։

Ադրբեջանցիները երազում էին վերադառնալ Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ Սա միշտ հիշեք եւ մի փորձեք խաբել մարդկանց, նրանց թյուրիմացության մեջ գցել օգտագործելով մանիպուլյացիոն տարբեր հնարքներ։

Առավել եւս մի օգտագործեք ՌԴ արտգործնախարար Տրուբնիկովի անունը, որն ընդամենը 20 տարի առաջ հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմի խնդրանք-առաջարկները։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, համոզված եմ նաեւ դրանից հետո Ադրբեջան-Շուշի ոչ միջանցքի, ոչ էլ հատուկ կապի մասին որեւէ հարց չի քննարկվել։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե քննարկվել է Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը, ապա դրա մասին այնքան հրապարակումներ, այնքան հարցազրույցներ կան, որ ավելորդ է անգամ խոսել դրա մասին։

Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ինչ առաջարկներ, ինչ խնդրանքեր են եղել կամ չեն եղել, կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Շուշին Ադրբեջանին չի հանձնել եւ չի խոստացել հանձնել։ Ռոբերտ Քոչարյանը խաղաղության դարաշրջան սկսելու անվան տակ չի փորձել Սյունիքը երկու կես անել եւ Ադրբեջանին միջանցք տրամադրել։

Այնպես որ մի փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել կամ խաբել։ Դա շատ վատ գործ է, շատ վատ զբաղմունք։

Եւ ամենավերջում անպայման ուզում եմ շեշտել.երբ ասում եք, գրում եք, թե 2001-ի հուլիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․

1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջեւան՝ Մեղրիով, ու այդքանով ավարտում եք ձեր խոսքը, ապա հուշում եք, հանրությանն ակնարկում, որ այդ առաջարկությունները հնչել ու անցել գնացել են։ Իսկ հանրությունն էլ հիշում է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր Շուշին մերն էր, որ ադրբեջանցիները Շուշին, ավելին Բերձորն ու Քարվաճառը վերցնելու մասին անգամ չէին երազում, որ մինչեւ այս վարչախմբի հայտնվելը Երեւանից երեխաները Շուշի էքսկուրսիա էին գնում, իսկ մեղրեցիներն ու կապանցիները Երեւան կամ Իջեւան գնալուց ստիպված չէին լինում անցնել ադրբեջանցի զինվորի թրի տակով։ Այս սա է իրականությունը։

Գեղամ Նազարյան

Աժ պատգամավոր, «Հայաստան» դաշինք