Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել Արփինե Սարգսյանը նախարար նշանակվեց Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. ՊուտինՔաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ ԱշոտյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ ՊեսկովԲանակայինների ԱԱ․ Գասպար Տերտերյանը նվաճեց տիտղոսըՍպասվում է առանց տեղումների եղանակԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշումՄի գիշերվա մեջ որոշեց սափրվել և sms-ներ ուղարկել. Արմենուհի Կյուրեղյան Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կեղծ է, պետությունը լուռ է. Ռուբեն Քոչար (տեսանյութ) Աչքալուսանք վարորդներին. Նոր արագաչափ է տեղադրվելՔաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվելԿադրային շարժերի ավանտյուրիզմըԲաքուն ձևացնում է, թե վիրավորված է ՓարիզիցՊաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հաջորդը ովքե՞ր են SMS ստանալուԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Ռուբեն Քոչար Իրանցի նախարարը հանդես է եկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրացանցերը միացնելու օգտինԳիտնականները վերծանել են 2600-ամյա հուշարձանի արձանագրությունը ժամանակակից Թուրքիայի տարածքումՇախմատի Եվրոպայի անհատական առաջություն. հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ ՀովհաննիսյանըԻրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես նպատակահարմար է համարում. ԱրաղչիԱնդրեասյանը գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորներիԻնչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. Hetq.amՏարվա խորհրդանիշը կզայրանա. այն, ինչ երբեք չպետք է անեք մինչև 2025 թվականի Նոր տարինԿրակոց՝ նաև ՆԳ նախարարի հրաժարականից հետոԷնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումըԱզգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկըԷդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում էՄխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀամացանցում հայտնվել է Jaguar-ի վերակենդանացած XJ էլեկտրական ավտոմեքենայի լուսանկարը
Թոփ-լուրեր

«Մարտի մեկում» մնալու հետեւանքները

Որեւէ բանական մարդ չի կարող վիճարկել, որ Հայաստանում 2008թ. մարտի մեկին արյունալի ողբերգություն է տեղի ունեցել: Որեւէ մեկը չի կարող չկիսել այն տեսակետը, որ այն դաս պետք է լինի հետագայում այն չկրկնելու համար: Միանշանակ է, որ պետությունը պետք է ներողություն խնդրի զոհերի հարազատներից եւ նրանց հնարավորին չափ մեծ փոխհատուցում վճարի:

Մյուս կողմից, չի կարելի «Մարտի մեկի» գործն անդադար շահարկել, օգտագործել այս կամ այն քաղաքական հարցը լուծելու համար, որպես գործիք կիրառել այս կամ այն քաղաքական գործչի դեմ: Եւ ամենակարեւորը, չի կարելի անվերջ խաղալ զոհերի ծնողների եւ հարազատների զգացմունքների եւ հույզերի հետ:

Չի կարելի անվերջ մնալ «Մարտի մեկում», չի կարելի երկիրը ցնցումների ենթարկել եւ բոլորին պահել այդ ողբերգական իրադարձությունների մեջ, թույլ չտալով այնտեղից դուրս գալ:

Անթույլատրելի է մեկ հոգու կասկածելի ցուցմունքներով քրեական գործեր հարուցել եւ մարդկանց զրկել ազատությունից: Այս ամենը թուլացնում, քայքայում է երկիրը, այս ամենը ավելի է թուլացնում մեր առանց այն էլ թույլիկ տնտեսությունը եւ վանում կապիտալը:

Պատկերացրեք, թե ինչ կլիներ չինացիների հետ, եթե նրանք մնային Տյանանմենի ողբերգության մեջ, դուրս չգային այդ ողբերգությունից եւ շարունակ մեղավորներ փնտրեին եւ դատեին: Ի դեպ, Տյանանմենում, տարբեր գնահատականներով, 1989թ. հունիսի 4-ին զոհվել է 200-1000 մարդ, հիմնականում ուսանողներ:

Ամերիկացիները եւս կարող էին մնալ 2001թ. սեպտեմբերի 11-ում եւ դուրս չգալ այնտեղից, պահանջելով դատել այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կամ անվտանգության ծառայության ղեկավարներին, որոնք չեն կարողացել կանխել ողբերգությունը:

Օրինակները շատ են: Մնում է հաշվի առնել այլոց փորձը, սովորել նրանցից, թե ինչ է պետությունը եւ ինչ պետք է անել երկրի զարգացումը չկանգնեցնելու, միաժամանակ ողբերգությունից դասեր քաղելու համար:

Անընդունելի է այն կեցվածքը, երբ մի խումբ մարդիկ կարծում են, թե իրենք բոլորից ավելի արդար են, սկզբունքային եւ բոլորից ավելի շատ են ցավում մարտի մեկին տեղի ունեցածի համար: Նման պահվածքը ոչ միայն անընդունելի, այլ նաեւ վտանգավոր է:

Մենք պետք է շրջենք մարտի մեկի էջը, առաջ շարժվենք, եւ ոչ թե անդադար փորփրենք այդ վերքը, երկիրը թողնելով դրանից բխող մթնոլորտի տակ:

Եւ եթե այդքան սկզբունքային եք, ապա ինչու չեք փորփրում 1996թ. սեպտեմբերի 26-ի գործը, ինչու չեք փնտրում 1990թ. մայիսի 27-ի արյունալի ողբերգության մեղավորներին: Եթե այդքան սկզբունքային եք, ապա ինչո՞ւ եք ընտրողական մոտեցում ցուցաբերում:

Անդադար խոստանալով հերթով պատժել մարտի մեկի բոլոր մեղավորներին, ընդամենը երկիրը շպրտում եք դեպի անցյալ, ընդամենն արգելակում եք երկրի բնական զարգացումը: Իհարկե, կարելի է կուրծք ծեծելով խոսել արդարության հաղթանակի, սկզբունքայնության մասին, բայց այդպես միայն ինքներդ ձեզ կխաբեք:

Կասկածելի քրեական գործերով մենք «մարտի մեկի» գործը ոչ թե բացահայտում, այլ ավելի ենք մխրճվում դրա մեջ: Իսկ երկիրը ուզում է հայտնվել «2019թ. հունիս»-ում, որտեղ տնտեսություն է զարգանում, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, ժողովրդավարությունն իսկական է եւ ոչ թե օդում կախված, եւ որտեղ մարդն իրեն մարդ է զգում, եւ ոչ թե ինչ որ մեկի գործիք եւ արժանապատիվ աշխատանքով ապահովում արժանապատիվ եկամուտ:

Գեղամ Նազարյան

Top-News.am