Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով ՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը. Հայտարարություն է տարածել

Կալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comՈվքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակինՈ՞վ կդառնա պատգամավորՍարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումովՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվելԽոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կանԻնչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքինՍա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասինԹուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերովՄիլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. ՊուտինՔաղաքացին վարորդական վկայականի համար Tik-Tok-ի անհայտ օգտատիրոջը գումար է փոխանցելՀովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ ՓաշինյանինՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս ՊետրոսյանԲավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան

Le Monde. Նիկոլ Փաշինյան. մեծ հիասթափություն

Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայաստանյան ներկա իրավիճակին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ, աննշան կրճատումներով:

«2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է արժանանում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր պահվածքի եւ երկիրը ծնկի բերելու մեջ:

«Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ, նա ազդում է իմ նյարդերի վրա»,- ասում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այս հարցն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես ցանկանում եմ, որ հեղաշրջում լինի եւ նա հեռանա»,- անկեղծանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ»,-հոգոց անելով հայտնում է երրորդը:

Հայաստանի վարչապետի մասին հարցին նրա նախկին թիմակիցները կամ աջակիցներն արձագանքում են նույնկերպ: Որպես կանոն, հարցից հետո հետեւում է երկար եւ ճնշող լռություն, իսկ հետո հնչում են նախատինքներ՝ անթիվ, անհամար։

«Երբ սկսում ես կազմել նրա անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես որտեղ կանգ առնել»,- ասում է նրա նախկին թիմակիցներից մեկը, խոսելով իր հիասթափությունների մասին:

«Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը նրանց աչքերում վերածվել է Հայաստանի, նվաստացման եւ պարտության խորհրդանիշի:

Ժողովուրդը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրելու, եւ դրանով տարածքային հսկայական կորուստներն ամրագրելու համար: Չի ներում առնվազն երեք հազար հինգ հարյուր, հիմնականում երիտասարդ տղաների զոհվելու համար:

Հակամարտության ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են լուրերի պատերազմի դաշտում անհետ կորած իրենց հարազատների մասին: 74 հայ գերի դեռ գտնվում է Բաքվի բանտում: Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների հազարավոր բնակիչներ դեռ զրկված են իրենց տներից:

Կատարվածից ցնցված եւ ապշահար երեք միլիոն հայերը չեն հասկանում, թե ինչպես հայտնվեցին այս վիճակում:

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ Փաշինյանի հաղթական ելույթները ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Արձանագրենք, պատերազմի ավարտից հետո անդադար հնչում է հետեւյալ պնդումը. «Նիկոլը դավաճան է եւ պետք է հեռանա»: Ընդդիմությունն էլ յուրաքանչյուր հանրահավաքում խիստ քննադատության է ենթարկում նրան: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում նախագահը, Հայ Առաքելական Եկեղեցին, ապա նաեւ զինվորականները կոչ արեցին նրան հեռանալ եւ երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անկյուն քշված Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ենթարկվել ժողովրդի պահանջին եւ սպասում է իր նոսրացած կողմնակիցների աջակցությանը, որոնք որոշ գնահատականների համաձայն կազմում են բնակչության 20 տոկոսը: Սա մի թիվ է, որը վարչապետին հույս է տալիս, որ հունիսի 20-ի ընտրություններում կարող է հաջողության հասնել:

Նա հասկանում է, որ քաղաքական այլընտրանքի առկայությունն իր օգտին է: Նախկին վարչակազմի հետ կապվող անհաշտ ընդդիմությունը թույլ է եւ վարկաբեկված: Հարցումներն էլ առայժմ հուշում են, որ նա է հաղթողի հավակնորդը:

Այնուամենայնիվ, սա այն չէ, ինչ կար 2018-ին, երբ հարյուր հազարավոր ցուցարարներ վանկարկում էին նրա անունը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն արմատական ընդդիմադիր էր եւ ոգեշնչված էր Գանդիից ու Նելսոն Մանդելայից: Նա քայլելով պահանջեց կոռումպացված իշխանությունների հրաժարականը:

Միջազգային ասպարեզում մինչ այժմ անհայտ այս նախկին լրագրողը, առանց փորձի, քառասուն տարեկան հասակում, մորուքով, զինվորական բաճկոնով ու սպորտային կոշիկներով հարյուրավոր կիլոմետր կտրելով 2018-ի ապրիլին հասավ Երեւան: Համառ պոպուլիստ «Նիկոլը», ինչպես բոլորը նրան անվանում են, գիտի ինչպես հիպնոզացնել իր լսարանին: Բազմությունը գնում էր նրա ետեւից դեպի «նոր Հայաստան» կառուցելու, հույսով, որ այն կլինի ժողովրդավարական եւ զերծ կոռուպցիայից:

«Տատս եւ պապս ինձ ասացին, որ իրենք փողոցում երբեք այդքան մարդ չեն տեսել», - հիշում է նախկին ցուցարարներից մեկը:

Տասը տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, երբ 2008-ին ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: 2008-ի մարտի 1-ին, ընդդիմության ցույցի ժամանակ, ուժային կառույցների հետ բախումների հետեւանքով տասը մարդ զոհվեց:

Մեղադրվելով անկարգություններ կազմակերպելու մեջ, Փաշինյանը մեկ տարի թաքնվեց, ապա հանձնվեց ոստիկանությանը: Դատապարտվելով յոթ տարվա բանտարկության, նա հետո արժանացավ համաներման եւ ազատության մեջ հայտնվեց 2011թ.:

Եւս յոթ տարի պահանջվեց, որ նա վերջապես հասնի իր նպատակին: Վեց շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց հայտնվել վարչապետի պաշտոնում՝ 2018 թվականի մայիսի 8-ին: «Պատմության պատահականություն»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, որը կարծում է, թե նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում:

Հեղափոխության ընթացքում Մարինե Մանուչարյանը փողոցում չէր: Ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով այս նախկին քաղաքական ակտիվիստուհին չէր մասնակցի հանրահավաքներին, քանի որ շատ լավ էր ճանաչում Փաշինյանին: Հենց նա էր 2015-ին Նիկոլ Փաշինյանի հետ հիմնադրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

«Ես տեսա, որ մարդիկ հավատում են նրան ... Ես գիտեի, որ աղետի ենք ենթարկվելու»,- հիշում է ձեռներեց դարձած երիտասարդ կինը:

«Փաշինյանը եւ ոչ մի այլընտրանքային ծրագիր չի առաջարկել: Նա պարզապես իր ժամանակն անցկացրել է քննադատելով հին իշխանություններին: Ես ուզում էի զգուշացնել նրանց, բայց դա կլիներ նույնը, ինչ թքեիր քամուն հակառակ ուղղությամբ եւ ես ոչինչ չասացի»,- ասում է նա:

Վարչապետի նախկին ընկեր եւ գործընկեր Գեղամ Նազարյանը նույնպես չկարողացավ ազդել հանրության վրա: Նրան համարում էին սադրիչ, իսկ ոմանք ընկալում, որ պարզապես նախանձում է նախկին ընկերոջը: Սակայն նա նույնպես համոզված էր, որ երկիրը կործանման եզրին է: Նրա աչքում Նիկոլ Փաշինյանը չափազանց անկայուն էր, չափազանց անփորձ եւ չափազանց տարված վրեժի զգացումով:

«Նա իրեն համարում էր անարդարության զոհ եւ կարծում էր, թե աղքատ է, կարծում էր բոլորն իրենից լավ են ապրում: Նա տարիների ընթացքում ատելություն է կուտակել բոլորի դեմ»,- բացատրում է նախկին լրագրողը` նստած Երեւանի սրճարաններից մեկում:
«Հայկական ժամանակի» Նիկոլ Փաշինյանի գործընկերները հաշվի առնելով նրա բնավորության գծերը, կատակով ասում էին՝ ոչ երանի այն երկրին, որտեղ քո նման ղեկավար կլինի:

Երբ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա ժողովրդականությունը հասել էր գագաթնակետին: Հայաստանը քսան տարվա ընթացքում առաջին անգամ էր ձեռք բերում ղեկավար, որն Արցախից չէր: Երիտասարդ, ժողովրդին հարազատ, ֆիզկուլտուրայի ուսուցչի այս որդին մարմնավորում էր նոր քաղաքական էլիտան: Նա, որը խոսում է անգլերեն, քիչ բան գիտի Սովետական Միության մասին եւ կարծում է, որ ապագան ավելի շատ Եվրոպայում է, քան Ռուսաստանում:

Նա բավականին հմուտ էր սոցիալական ցանցերով հաղորդակցման մեջ եւ մինչ օրս շարունակում է խոսել հայերի հետ Facebook-ի միջոցով:

Նրա ստվերում է նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, որ տարածում է անձնական լուսանկարներ, որտեղ Փաշինյանը հանդես է գալիս որպես հասարակ տղամարդ, քնած կամ պառկած խոտերի մեջ, երեխաների հետ:

«Սա նոր է, քանի որ հին առաջնորդները լիովին կտրված էին ժողովրդից: Նախկինները ցույց էին տալիս իրենց գերազանցությունը, իրենց շքեղ հագուստը ... Մարդիկ սիրում են Նիկոլին, քանի որ նա նրանցից մեկն է»,- ասում է Ազգային ժողովի փոխնախագահ, վարչապետին հավատարիմ Ալեն Սիմոնյանը:

Երբ զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը փետրվարի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց, վարչապետը պատասխան հարված է հասցնում նրանով, ինչ նախընտրում է եւ ամենալավը գիտի՝ փողոցի իշխանությամբ:

Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են Փաշինյանին հետ համոզել, բայց իզուր. մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

«Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ քանի որ ժողովուրդը այդպես որոշեց», - գոռում է նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, ու թատերականորեն ավելացնում. «Թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

«Նա բավականին զգացմունքային է»,- հանգիստ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի փոխնախագահը բացատրում է. «Նա Երկվորյակ է, նրա բնավորությունը համընկնում է աստղակերպի այս նշանի հետ՝ կեսը զայրացած, կեսը հանգիստ»: «Այս երկակիությունը թույլ է տալիս Փաշինյանին լինել եւ կառավարության ղեկավար, եւ ընդդիմություն»,- ասում է Սիմոնյանը:

«Փաշինյանը երկիրը ղեկավարում է թերթի նման, նոր լուրերով, բայց դրա ետեւում ոչինչ չկա»,- համոզված է Մարինե Մանուչարյանը:

Վաղ շրջանի նրա աջակիցների մոտ զայրույթը զուգորդվում է հիասթափությամբ: «Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին եւ փչացրեց նրա ստեղծած հսկայական ալիքը»,- ափսոսում է Հովհաննես Ղազարյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը: Իսկ հիմա հիմնադրամի ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի կնոջ ուսերին է: «Նրա համար այժմ միայն կարեւոր է պահպանել իշխանությունն ամեն գնով»,- ասում է Ղազարյանը:

Նրա նախկին համախոհներն այժմ զզված ու անզոր հետեւում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են, որ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

«Փաշինյանը մարդկանց մեջ մտցնում է ամենավատը, նա ստեղծեց ատելության եւ քաղաքացիական պատերազմի մթնոլորտ»,- զայրացած ասում է տիկին Մանուչարյանը: Նախկին ակտիվիստը չի կարող իրեն ներել իշխանություն ստանալու հարցում Փաշինյանի օգնելու համար:

«Սա իմ խաչն է: Ես այն կրելու եմ ամբողջ կյանքում »,- ասում է նա, ընդունելով մտախոհ հայացք:

Նույն մեղքի զգացումն ունի Փաշինյանի նախկին ընկեր Գեղամ Նազարյանը։

«Այս զգացողությունն ինձ հետապնդում է, հանգիստ չի տալիս»,- ասում է նա:

Նա գրպանից հանում է հին լուսանկար: Յոթ երեխաներ շարված են՝ մեծից փոքր, գունավոր պատի առջեւ. Գեղամ Նազարյանի դուստրը, նրա երկու որդիները եւ Նիկոլ Փաշինյանի երեխաները:

Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին, լուսանկարում գտնվում է ամենաաջ կողմում՝ իր շագանակագույն մազերով եւ կլորիկ այտերով:

Այստեղ նա նույնիսկ երկու տարեկան չկա: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմ սկսվեց: Երիտասարդը սպանվեց պատերազմի արդեն երրորդ օրը՝ 18 տարեկան հասակում: Անցյալ ամիս Աբգարը երազում այցելել է հորը: Նա նրան ասել է. «Հայրի՛կ, մի՛ մեղադրիր քեզ, ոչինչ չէիր կարող անել»: Գեղամ Նազարյանը հայացքը հառում է դեպի վեր. «Փաշինյանը միակ պատասխանատուն է որդուս եւ առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար: Հենց նա էլ սադրեց այս պատերազմը իր չմտածված քաղաքականությամբ»:

Ֆուստին Վինսեն

Le Monde