Ստեփան Մարգարյան. «Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, որ հնարավոր է երկնիշ տնտեսական աճ ունենալ»
«Մենք ունեցել ենք ներգաղթի օրինակ: Եւ դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ էր: Ի դեպ, նույն Ռոբերտ Քոչարյանն այսօր առանց հիմքերի պահվում է կալանքի տակ: Իսկ Քոչարյանի կառավարման տարիներին գրեթե գործազրկություն չկար: Ուրեմն կա ձեւը չէ, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական այս հարաբերություններում բնակչության թիվն աճի, ներգաղթ լինի, տնտեսությունը զարգանա: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում մենք ունեցել ենք երկնիշ աճ, որին անուն դրվեց, համարվեց շինարարության հետեւանք: Թող հիմա էլ շինարարությունն այնպես աճի, որ նպաստի արդյունաբերության զարգացմանը:
Ստեփան Մարգարյան
«Երկիր մեդիայի» «Երկրի հարցը» հաղորդում