Ղասեմի.«ԱՄՆ-ն փորձում է համաշխարհային հասարակական կարծիքը շեղել այն փաստից, որ ինքն աջակցում է ահաբեկիչներին»
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Աշխարհում ահաբեկչության իրավիճակի մասին ԱՄՆ զեկույցը ցույց է տալիս, որ այդ երկիրը զուր ջանքեր է գործադրում համաշխարհային հասարակական կարծիքը շեղելու այն փաստից, որ ինքը նշանակալի դեր է ունեցել ահաբեկչական խմբավորումներին ստեղծելու և նրանց աջակցելու հարցում»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ահաբեկչության վիճակի մասին հրապարակած իր ամենամյա զեկույցում, հերթական անգամ անհիմն հայտարարություն անելով, Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ»:
Արձագանքելով այդ զեկույցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է.«Այս զեկույցն արտացոլում է ԱՄՆ-ի հիշաչար քաղաքականությունը, ընդ որում այդ երկիրն ամեն անհեթեթ միջոցի դիմում է իր սխալ քաղաքականություններն առաջ մղելու համար»:
Ղասեմին հավելել է.«Այդ զեկույցում ԱՄՆ-ն, շրջանցելով այն փաստը, որ աշխարհի ժողովուրդները հաստատում են, որ Իրանը տարածաշրջանում դիմակայում է ամենավտանգավոր տեսակի ահաբեկչությանը, դարձյալ փորձում է անիրական եղանակներով հերքել ճշմարտությունները և անհիմն մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի որոշ երկրներին ցուցաբերվող աջակցությանը, որոնք հանդիսանում են աշխարհում ահաբեկչական մեծագույն խմբավորումների գաղափարների ելակետը, Բահրամ Ղասեմին հստակեցրել է.«Իրանը կշարունակի իր պայքարն ընդդեմ ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի, և անհիմն մեղադրանքները երբեք չեն կարող ազդել այդ քաղաքականության վրա»: