Բլոգեր Էդվին Սարգսյանի արձակած 20 միլիմետրանոց լիցքն անցել է Lamborghini–ի միջով՝ առանց վնասելու մեքենան (Տեսանյութ)
Բլոգեր Էդվին Սարգսյանը հրապարակել է տեսահոլովակ, որում նա 20 միլիմետրանոց լիցքով կրակում է Lamborghini Huracan LP610-4 սուպերքարի վրա։ Տեսագրությունը տեղադրվել է բլոգերի YouTube ալիքում, հայտնում է Motor-ը։
Թիրախը երկու ձմերուկներ էին, որոնք դրված էին սուպերքարի ետեւում։ Լիցքը անցել է ավտոմեքենայի բաց պատուհանների միջով։