Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
Այսօր վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ:
Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
Իսկ գործարարները, որոնք հանդիպել են Նիկոլի հետ շատ շուտով հանրությանը պետք է բացատրություն տան, թե ի՞նչ ունեն քննարկելու երկիրն ավերակների վերածած, հինգ հազար երիտասարդի զոհվելու պատճառ դարձած անձնավորության հետ: