Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են. ՊՆ
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,-հավելել է նա: