Թուրքիայից ու Չինաստանից կոնտեյներներով Հայաստան ներմուծումը դեռ չի փաստագրվում
Թուրքիայից ու Չինաստանից կոնտեյներներով Հայաստան ներմուծումը շարունակում է չփաստագրվել։ Այս մասին ասվում է Բիզնեսի զարգացման բյուրոյի կազմակերպության (BSO) պատրաստած վերլուծությունում։
Կոնտեյներային ներմուծման դեպքում (որը հայտնի է որպես կարգո- ներմուծում) ապրանքները մաքսազերծվում են ըստ քաշի, այլ ոչ թե գնի։ Մաքսատնից նման կոնտեյներն անցնում է «տրոյական ձիու» նման, ու դրա պարունակության վրա ուշադրություն չեն դարձնում։ Կարգո- փոխադրողների ծառայություններից օգտվում են հարյուրավոր փոքր ձեռներեցներ, որոնք հագուստ ու այլ ապրանքներ են վաճառում։ Այդ կոնտեյներները խոշոր ընկերություններն են ներկրում։
Մյուս կողմից էլ, եթե բիզնեսն ինքն է իր ապրանքը ներմուծում, ապա բախվում է լուրջ բարդությունների։ Հարցմանը մասնակցած ձեռներեցների գրեթե 40 տոկոսը հայտնել է , որ ներմուծումից հարկերը վճարում են 50 տոկոսի չափով ու ապրանքի արժեքից էլ շատ։ Չնայած ըստ օրենքի հարկը չի կարող գերազանցել 32 տոկոսը (մաքսատուրք +ԱԱՀ)։ Բիզնեսը դնում են նման ոչ ուրախալի փաստի առաջ, եթե մաքսայինները համարում են, որ դրա ինվոյսում միտումնավոր ցածր թվեր են ներկայացված, հարկերից խուսափելու համար։