Ստամբուլում ջրհեղեղ է եղել․ մետրոն ու փողոցները հայտնվել են ջրի տակ (տեսանյութ)
Ստամբուլում տեղացած հորդառատ անձրևների պատճառով այսօր ջրհեղեղ է առաջացել․ մետրոն ու փողոցները հայտնվել են ջրի տակ։ Խցանումներ են եղել, երթևեկությունը խաթարվել է, մետրոյի մի քանի գնացք և հասարակական տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Տեղումները սկսվել էին դեռ գիշերը։
Քաղաքային իշխանությունը դիմել է բնակչությանը՝ հորդորելով չտեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով։
Davutpaşa da son durum #yağmur pic.twitter.com/G5yOZAe2gj
— abhendek (@abhendek) July 18, 2017