ANF–ը ներկայացրել է Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումներին Ադրբեջան ուղարկելու մանրամասները
ԱՄՆ–ի, Ռուսաստանի եւ այլ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Թուրքիստանի սիլամական կուսակցության» ջիհադականները Թուրքիայի կողմից Ադրբեջան են ուղարկվել։ Այս մասին հայտնում է քրդական ANF–ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից Սիրիայում ստեղծված այսպես ասած «Ազգային բանակ»–ի կազմում գտնվող ահաբեկչական «Մունթասըր Բիլալի գունդ»–ի խմբավորման 75–հոգանոց խմբավորում սեպտեմբերի 28-ին Սիրիայից մտել են Թուրքիայի Այնթափ քաղաք։ Մինչեւ Այնթափ մտնելը ահաբեկչական խմբավորման հետ հանդիպել են Թուրքիայի Ազգային հետախուզության բարձրաստիճան սպաները եւ համապատասխան հրահանգներ տվել։ Այնուհետ խմբավորումը ուղեւորվել է Ադրբեջան։
Մեկ այլ ահաբեկչական խմբավորում՝ «Թուրքիաստանի իսլամական կուսակցություն», որոնք տեղակայված են Սիրիայի Իդլիբի արեւմուտքում՝ Դերքոշի շրջանի Ալ Զենբաքի գյուղի մոտ, 200 զինյալներ են ուղարկել Ադրբեջան սեպտեմբերի 29–ին։ Ահաբեկիչները Սիրիայից մտել են Թուրքիայի Հաթայ նահանգ, որից հետո հայերի դեմ կռվելու համար ուղարկվել են Ադրբեջան։
Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական «Թուրքիստանի իսլամական կուսակցությունը» կապված է մեկ այլ հայտնի «Ալ Կաիդա» խմբավորման հետ։