Ալիևը ՄԱԿ-ում իր երկրորդ ելույթում բացեց իր երազանքների արկղիկը, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր 9 անդամները ակտիվ ներգրավվեն գործընթացին
Տարոն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քիչ առաջ իր ՄԱԿ-ում իր երկրորդ ելույթում՝ արդեն Ադրբեջանի անունից բացառապես (առաջինը Չմիացման շարժման անունից էր, որին հետո հավելեց իր խոսքը) Ի. Ալիևը բացեց իր երազանքների արկղիկը՝ բացահայտ հայտարարելով, որ իրենց պետք է, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր 9 անդմաները ակտիվ ներգրավվեն գործընթացին (իհարկե ցանկությունը Թուրքիան է, որը այդ 9-ի մեջ է, բայց փաստացի գործընթացում մանդատ ունեն միայն եռանախագահները)։
Համանախագահները արդեն իսկ այս թեմաներին անդրադարձել են՝ խոսելով Թուրքիայի ցանկացած ներգրավման դեմ, բայց կարծում եմ արժե իրենց ուշադրությունը հրավիրել, որ Ի. ԱԼիևը փաստացի ձևաչափի փոփոխման ուղիղ առաջարկ է անում, ինչին իրենք քանիցս դեմ են արտահայտվել։։ Վաղը 17:00 մեր ժամանակով նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը, որը կարծես թե հենց հիմնականում Արցախյան հիմնախնդրին է վերաբերելու ու Ադրբեջանի քայլերին։
Մի քանի դիտարկում է արժեր առաձնացնել Ալիևի ելույթից, բայց ըստ էության նոր բան չկար։ Բոլոր թեզերը վերջին շաբաթում արդեն ներկայացրել էր։ Էլի փորձում էր ցույց տալ, թե Հայաստանն է իրավիճակը սրողը։ Ու նաև այս անգամ ուղղակի բարձրացրեց իրենց քարվաճառյան հանցագործներին վերադարձնելու հարցը։
«Ամենահետաքրքիր» մասերից մեկը թերևս այն էր, թե ոնց էր ասում թե «Հայաստանը մարդու իրավունքների խախտման օջախ է» (բառացի մեջբերում չէ, այլ իմաստային), իսկ Ադրբեջանը՝ «ախարհի ամենաժողովրդավարակն երկրներից» (էս խոսքերից մի տեսակ օրգազմ էր ապրում։ Արժե նայել էդ հատվածը)։ Ինչևէ, սպասենք ՀՀ վարչապետի ելույթին վաղը ու փորձենք հասկանալ հետագա զարգացումները։
Հատուկ կերպով կարելի է բարձրացնել առհասարակ նաև իրենց խաղաղ բնակավայրերում հրետանու տեղակայման հարցը, որը բավականին լավ տարածվել է արդեն։ Ալիևի ելույթում, իհարկե, դասական մեթոդիկայի շրջանակներում անկյունաքարային դեր ունի «խաղաղ բնակիչների շրջանում զոհերի» հարցը։ Ամենաշատը շեշտում է մասնավորապես 2017 թ. հուլիսին Ֆիզուլիի Ալխանլու գյուղի տարածքում 2-ամյա աղջկա մահանալու պատմությունը, չնայած էն ժամանակ թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ Պբ տեսանյութերով ցույց էր տրվել, որ գյուղի տարածքում ու շրջակայքում հրետանային մարտկոցներ են տեղակայված։