Նոր մասսայական զորահավաքներ Ադրբեջանում
Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սումգայիթ քաղաքի, Թովուզի, Աղդաշի և այլ շրջանների զինկոմիսարիատների մոտից այդպիսի սելֆիներ են հայտնվել ցանցում։
Չնայած Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը առավոտից հայտարարել էր, որ
տարբեր մասնագիտություններ ունեցող պահեստազորայինների պլանային վարժական հավաքներ են իրականացվում, այնումենայնիվ իրենց տիրույթում այդ հավաքները գիշերային լարվածության և Ալիևի վերջին հայտարարությունների հետ են կապում։ Ըստ ցանցում շրջանառվող տեղեկությունների` այդ հավաքները հիմնականում 2015-2017թթ զորացրված զինապարտների վրա է տարածվում: