ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բերած օրինակը որևէ մեկին չէր վերաբերում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բերած օրինակը որևէ մեկին չէր վերաբերում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «Ինչ-որ այլասերվածությունից եք խոսում, չգիտեմ` ինչից եք խոսում: Գիտե՞ք` այս չափորոշիչներն ինչի մասին են, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այ դա է սովորեցնելու: Ինչ վերաբերում է այդ դասագրքին, ժողովուրդ ջան, սա 98 թվի դասագիրք է, դասագիրք չի, մեթոդական...»: