Այսօր՝ 22 սեպտեմբերի 2020թ., 00:00
Թուրք բլոգերը քնել է 800 մետր բարձրությամբ օդում «ճախրող» անկողնում (տեսանյութ) Ամուլսարի հանքի շահագործելը թուրքական ծրագիր է, նրանք ուզում են Հայաստանը վերացնել, մեր կառավարությունն էլ դրան նպաստում է. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ) Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes Ադրբեջանը բռնվել է իսրայելական փողերի լվացման մեջ Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից Ջերմուկի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկում Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներին «Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել Banter Series Final․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը. մահացած 30–ամյա ծննդկանի դուստրը հիվանդանոցից դուրս գրվեց Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ Եգիպտոսում գտնվել է 2500-ամյա 27 սարկոֆագ Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը Կինը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթել է տղամարդու հետ, ապա մեկ այլ անձի օգնությամբ նրանից 1,257,000 դրամ է շորթել Համաշխարհային շուկաներում բիթքոինի գինն ընկել է 5 տոկոսով Ինչի են ունակ հայկական արտադրության ականանետներն ու ականները. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Իտալացի մրցավարին սպանել են իր բնակարանում Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռնից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել վարորդին, որ բացի այն. ներսի պատկերը սարսափելի էր Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները «Նիկոլ Փաշինյանը մեր օրերի Վասակ Սյունին է».Հայկազուն Ալվրցյան Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան Մերկ մարմիններից՝ բնապատկերներ Վրաստանը շարունակում է թվեր խփել Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին մերկ զբոսնել է Մոսկվայում ու հայտնվել հոգեբուժարանում (տեսանյութ) «Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը Ջոկովիչը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Երկրաշարժ Վրաստանում «Եթե փաստաթուղթն այդքան վատն էր, ինչո՞ւ ստորագրեցիք». Մեյը հրաժարվել է աջակցել Ջոնսոնի` «Բրեքզիթ»-ը մասամբ չեղարկող նոր օրենքին (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ-ում Համալիր սոցիալական ծառայության ձևավորման ժամանակ կկրճատվի 135 մարդ Այո, աշունը լինելու է թեժ, ինչպես թեժ էր գարունը, ամառը. Աշոտյան Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում Պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախվել է երկրի վրա. Արտակ Զաքարյան Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Չի կարելի իշխանությունների գործած այս կամ այն սխալները նույնացնել ժողովրդի հետ (տեսանյութ) Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ Իմքայլականները կտրվել են իրական կյանքից. նրանք ոչնչից տեղյակ չեն (Տեսանյութ) Այս իշխանությունից ակնկալիքս այն է, որ իշխանությունը հանգիստ հանձնի. Էդմոն Մարուքյան Բոլորը գիտեն՝ թագավորը մերկ է. Հայկազուն Ալվրցյան. (տեսանյութ) Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Դարի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 40 սմ-ով կբարձրանա Բացատրվել է տղամարդկանց սերը թմբլիկ կանանց նկատմամբ «Գիշերային լող». Քիմ Քարդաշյանը լողազգեստով լուսանկարների նոր շարք է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հերթական նիստը․ Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց են (ուղիղ) Հայաստան-2050 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով «Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Էդգար Մալաքյանին ԱՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են հայկական երկու պետությունների անվտանգային համակարգին վերաբերող հարցեր Ռոբերտ Քոչարյանը ներկայի եւ իրատեսական ծրագրերի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2050-ի մասին Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով Նոր մասսայական զորահավաքներ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության «դոսյեն» Փաշինյանն այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050-ի վերափոխմամբ Մեր երկրի բնակչության գերակշիռ մեծամասնության ծննդավայրը Հայաստանն է Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք Հոկտեմբերի 8-ին՝ համապետական հանրահավաք Հերթական հումորիստ-դերասանն անցել է աշխատանքի քաղաքապետարանում Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ում բողոքել է Հայաստանից Որքան գումար է հատկացվել անկախության 29-ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի «Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները». Փաշինյանը նախապատրաստվում է Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ 2050-ից առաջ մտածենք 2020-ի եւ 2021-ի մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են. դա համաձայնեցված է Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը Ապագա Հայաստանի մասին միայն այսօր չսկսեցին մտածել Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է. բայց դատավորները վախենում են Արթուր Ավագիմյանի հաղթական գոլը «Ուշքի արի». ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա Էս պահին հարկերի հավաքագրումը մինուս ա մոտ 10%-ով Լևոն Քոչարյանի ռոմանտիկ անակնկալը Սիրուշոյի ելույթի ժամանակ (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով. հայուհու ընկերը բացահայտել է մանրամասները
Հարցում

Վահե Հովհաննիսյան. Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից

Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։
Ձևակերպված է հստակ խնդիր՝ պարզել, թե ինչպես են ազգային էլիտաները նպաստում իրենց պետությունների և հասարակությունների զարգացմանը (կամ հակառակը)։
Մոտեցումը շատ պարզ է. այն էլիտաները, որոնք օժտված են զարգացման պոզիտիվ էներգիայով, ունեն շատ բարձր հատկանիշներ, իսկ ցածր որակի էլիտաները արգելակում են սեփական պետությունների զարգացումը։

Էլիտաների որակի գնահատման համար հաշվի են առնվում չորս բազային պարամետրեր. տնտեսական իշխանություն, տնտեսական արժեք, քաղաքական իշխանություն, քաղաքական արժեք։
Հետազոտության առաջին փուլում դիտարկվել են 32 առավել ազդեցիկ պետությունները։ Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող լինել այդ ցանկում, այն կներառվի ավելի ուշ։

Հայաստանյան էլիտայի որակը՝ էլիտան բացակա է

Այն, ինչը կար Հայաստանում մինչ 2018 թվականը և այն, ինչը կա այսօր Հայաստանում, շատ դժվար է լիարժեք էլիտա անվանել։ Պետության տարբեր փուլերում կային ազդեցիկ շրջանակներ, որոնք ունեին մեծ նյութական և այլ ռեսուրսներ, իշխանության վրա ազդեցություն, կային կլաններ, ռեգիոնալ ազդեցիկ ընտանիքներ, կային օլիգարխներ, կային կրիմինալ շրջանակներ, հոգևոր ազդեցիկ խմբեր և այլն։ Բայց դրանք լիարժեք էլիտաներ չէին։

Ճիշտ ճանապարհով գնալու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչո՞ւ հայկական էլիտաները մնացին այդքան ցածր մակարդակի վրա (քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլն), ինչպես նաև հստակ գիտակցել, որ առանց լուրջ ազգային-առաջադիմական էլիտայի Հայաստանը զարգացման շանս չունի։

Տպավորություն է, որ 30 տարի շարունակ չի եղել մոտիվացիա՝ զարգանալու, ավելի որակյալ վերնախավ ձևավորելու։ Այս վարկածը փորձեմ ապացուցել հակառակ կողմից. բոլոր այն ոլորտներում, որտեղ եղել է զարգացման և աճի կենսական անհրաժեշտություն, դա եղել է։ Մշտական պատերազմի վտանգը ստիպել է, որ մենք ունենանք բավականին որակյալ ռազմական էլիտա։ Սա այն եզակի ոլորտներից է, որտեղ մենք ունենք ժամանակակից աշխարհին համահունչ վերնախավ։ Պատերազմի վտանգը, լինել-չլինելու վտանգը ստիպեց, որ հարյուրավոր հայ զինվորականներ սովորեն, կրթվեն՝ ոչ միայն Հայաստանի, այլև՝ աշխարհի լավագույն ռազմական հաստատություններում։ Ու հիմա մենք ունենք շատ որակյալ բարձրաստիճան զինվորականություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, և ամենակարևորը՝ ավանդույթը դրված է՝ կրթվել, զարգանալ, աճել։
Ինչո՞ւ խոշոր բիզնեսը Հայաստանում առնվազն մեկ դար հետ մնաց, և մենք չունեցանք որակյալ բիզնես էլիտա, իսկ ահա միջին բիզնեսը, 2000-ից սկսած, էապես քաղաքակրթվեց։ Խոշոր բիզնեսը չուներ զարգանալու և քաղաքակրթվելու որևէ մոտիվացիա. պետությունն այնպիսին էր, որ խոշոր բիզնեսը իր հին մեթոդներով, իր չկրթված դեմքերով շարունակում էր (և՝ է) մեծ փողեր աշխատել։ Իսկ միջին բիզնեսում կար մեծ մրցակցություն, և միայն զարգացման և քաղաքակրթվելու շնորհիվ էր հնարավոր դիմանալ, ծավալվել ու փող աշխատել։

Ինչո՞ւ մշակութային վերնախավը մնաց այդքան հին ու այդքան անպոտենցիալ. որովհետև այն նույնպես չուներ 21-րդ դար մտնելու մոտիվացիա։ Շատ ավելի արդյունավետ էր այդ էլիտայի համար՝ լավ հարաբերություններ ունենալ մշակույթի նախարարի հետ կամ ոլորտը կոորդինացնող հարակից անհատների հետ, քան՝ աճել ու զարգանալ, չէ՞ որ, միևնույն է, կենսապայքարը հիմնականում նույն պետական փողի, պետպատվերի համար էր։

Այսօրվա միտումները

Այն, որ այս իշխանությունը չի կարողանալու նոր էլիտա ձևավորել, պարզ դարձավ շատ արագ։ Իր ներսի անհատների պոտենցիալը շատ արագ ճնշվեց և վերածվեց մեկ հոգու սպասարկման համակարգի։ Իսկ սա արդեն ենթադրում է սեփական տեսակետի, կարծիքի, ընդվզման, անհամաձայնության բացառում։

Այս իշխանությունը շատ նման է մի մեծ հասարակական կազմակերպության, որն ունի իր կոնկրետ շահառուներն ու թիրախ խմբերը, և այդ շրջանակներից դուրս չի գործում։ Ինչպես հայաստանյան հկ-ների ճնշող մեծամասնության մոտ, այստեղ էլ կառավարումը մեկ հոգունն է, և «պետություն- հկ» -ն մեծ հաշվով, մեկ հոգունն է։ Պարզ է, որ այդ տրամաբանությամբ այն չի կարող կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ, չի կարող գաղափարների և տեսակետների բախման, համադրման և պրոգրեսի աղբյուր հանդիսանալ։ Այդ առումով այստեղ ամեն ինչ պարզ է։

Ոչ իշխանական համակարգում վիճակն ավելի հակասական է և գոյություն ունի երկու իրարամերժ պրոցես.

ա/ 2018-ից հետո Հայաստանի հանրային դաշտում ձևավորվել է մի զգալի անվանացանկ՝ տարբեր տարիքի, սերունդների, տարբեր կուսակցականության, տարբեր սոցիալական շերտերի, բայց որոնք նոր հանրային և առաջիկայում պետական էլիտայի կորիզը կարող են լինել։ Եվ իր որակական կազմով, փորձով և գիտելիքներով այդ էլիտան պետությունը միանգամայն այլ մակարդակի կարող է հասցնել։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նոր իշխանությունը իր սև ու սպիտակով, պարզունակ պատկերացումներով խթանեց լուրջ պրոցես՝ սկսեց ձևավորվել նոր հանրային էլիտա։ Իհարկե, այն դեռ սաղմնային վիճակում է։

բ/ Առկա երկրորդ միտումը ուղիղ հակառակն է նոր առողջ էլիտայի ձևավորման պրոցեսին։ Դա Հայաստանում թափ առնող հետադիմական ալիքն է։ Զարգացավ մի պրոցես, երբ այսօրվա իշխանության գավառական անաշխատունակությանը հակադրվեց հետադիմականությունը։ Երկուսի հաղթանակն էլ պետության պարտությունն է։

Միաժամանակ ընդդեմ գավառական անաշխատունակության և հետադիմության

Ընթացիկ ռեժիմով ձևավորվող նոր ազգային-առաջադիմական հանրային էլիտան միաժամանակ պետք է պայքարի և իշխանության որակի, այն է՝ գավառական անաշխատունակության և հակաիշխանական թափ առնող ալիքի՝ հետադիմության դեմ։

Սա հեշտ գործ չէ, բայց ոչ մի երկրում նոր էլիտան չի ձևավորվում հեշտ, առանց դիմադրության։ Այնուամենայնիվ, դժվար պայքարում հաղթած էլիտաները ունենում են անհրաժեշտ որակներ՝ սեփական ժողովուրդների և պետությունների հեղափոխական առաջընթացներ ապահովելու համար։ Միշտ սկզբունքորեն դեմ լինելով բաժանարար գծերին՝ ես իմ բոլոր գործընկերներին, որոնք իրենց տեսնում են պոտենցիալ նոր էլիտայի մեջ, կոչ եմ անում տարանջատվել թե գործող հկ-իշխանությունից, թե հակաիշխանական հետադիմությունից։

Մեկ օրինակ. երբ տարրական գրքեր չկարդացած և 17-րդ դարում մնացած շրջանակները պայքարում են իշխանության դեմ, թե նա «գլոբալիզացնում է մեր ազգը», պղծում հայ գրականությունը և մեր սերունդներին, այդ պահից առաջընթացի և քաղաքական-հասարակական առողջ գործընթացների մասին խոսակցություններն անիմաստ են դառնում։

Խնդիրը լրիվ այլ ձևակերպում է պահանջում․ հանրության առողջ շրջանակները պետք է մերժեն այսօրվա կառավարիչներին շատ ավելի ռացիոնալ, վերը նշվածին գրեթե հակադիր պատճառներով. այս իշխանությունը սովորական անաշխատունակ է, այն չունի մարդկային և ինտելեկտուալ ներուժ՝ ռեֆորմներ իրականացնելու։ Իսկ պետությունը կարիք ունի լուրջ ռեֆորմացիայի, հակառակ դեպքում արձանագրվելու է ոչ թե լճացում, այլ՝ փլուզումներ։ Իշխանությունն իր անաշխատունակությունը քողարկում է պսևդոգլոբալիազացիոն՝ ի սկզբանե չաշխատող ծրագրերով։ Դրանք ոչ մի կապ չունեն գլոբալիզացիայի և 21-րդ դարի միտումներ հետ։

Պետության առողջ շրջանակները հաճախ են իրենց զգում խաղից դուրս, և նրանց համար մերժելի են թե ներկան և թե նրա դեմ ալիքը։
Նոր էլիտան շատ ավելի բարձր ու ավելի վստահ պետք է խոսի ցավոտ հանրային թեմաներից։ Սա է առողջացման և սոցիալական բազա ձեռք բերելու միակ ճանապարհը։ Իհարկե՝ դժվար ճանապարհը։ Լատենտ հետադիմականությունը այսօր հայտ է ներկայացնում՝ դառնալու «ազգային» հոսանք, մյուս կողմում էլ, ժամանակակից աշխարհի գավառական ընկալմամբ, «ազգային ինքնության նվազման» միտումն է։ Այս երկուսը միասին Հայաստանի համար ի զորու են լինելու ապահովել պատմական տեղ Արևելյան Անատոլիայի տարածաշրջանում։

Այս միտումները կանգնեցնելու համար մենք պետք է ունենանք նոր ազգային էլիտա։ Հիմա դրա ձևավորման թերևս ամենահարմար պահն է։ Մենք այն պետք է դարձնենք դրական իմաստով «կոգնիտիվ էլիտա»՝ ներկա և հաջող սերունդների հաջողության ավելի մեծ շանսերով։

Նոր ձևավորվող էլիտան ոչ մի թեմայից չպետք է վախենա խոսել. ոչ մի։
Մենք գիտենք, չէ՞, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն, որ հասարակության որոշ շերտեր ունեն կրթական ցածր ցենզ, մենք գիտենք, չէ՞, որ արտագնա աշխատողների՝ հայրենիք վերադառնալուց հետո ունենում ենք կանանց առողջությանը սպառնացող խնդիրներ, որոնց ծավալները շատ մտահոգիչ են և իրենց հերթին հանգեցնում են մանկական ծանր հիվանդությունների աճի, մենք գիտենք, չէ՞, որ դպրոցներում կա տարրական սեռական դաստիարակության անհրաժեշտություն, այլ բան է՝ ձևը և դպրոցականի տարիքը, և որ ընտանիքը բազմաթիվ սոցիալական շերտերում չի ապահովում այդ դաստիարակությունը, որովհետև ինքն ունի դաստիարակաման կարիք, մենք գիտենք, չէ՞, որ ունենք մեր օրերում աշխատող, ստեղծող գրողների, նկարիչների, երաժիշտների, ստեղծագործողների աջակցության լուրջ խնդիր և մենք վախենում ենք ասել, որ չենք կարողանում դուրս գալ միջազգային գրական-մշակութային շուկա մի շարք բարդ պատճառներով, թեև ունենք փայլուն շատ դեմքեր։ Բայց մենք դրա փոխարեն հակադրում ենք Նարեկացին այսօրվա գրողներին ու թաքնվում պսևդոհայրենասիրության հետևում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության ճնշող մեծամասնությունը գիրք չի կարդում։ Մենք գիտենք, չէ՞, որ հասարակության զգալի մասը լսում է ողբերգականորեն ցածրորակ երաժշտություն ու ապրում է դրա մեջ, և նրա պատկերացումները համաշխարհային երաժշտության մասին բացառապես այդքանն են։

Մենք պետք է խոսենք, որ բանակ գնացող 18 տարեկանների մի զգալի մաս տարրական գիտելիքներ չունի։ Մենք գիտենք, չէ՞, որ 15-20 տարի շարունակ փողատերերն ու պաշտոնյաները անամոթաբար գիտության թեկնածուներ ու դոկտորներ էին դառնում, իսկ իշխանությունը, ռեֆորմներով դա արմատախիլ անելու փոխարեն ձևացնում էր, թե որևէ վատ բան չի կատարվում, իսկ զուգահեռ՝ գիտության իրական մարդիկ ապրում էին շատ վատ, ինչն էլ բերում էր ուղեղների զանգվածային արտահոսքի։ Այդ պայմաններում ինչպե՞ս գիտական էլիտա ունենայինք։

Ես թվարկեցի ցավոտ թեմաների շատ փոքր մի ցանկ, որը պետք է ընդլայնել։
Միայն նոր ազգային-առաջադիմական էլիտան կարող է կազմակեպել ներհասարակական երկխոսություն Արցախի խնդրի շուրջ, Հարավային Կովկասում մեր ոչ միայն գոյատևման, այլև զարգացման մասին, հարևանների հետ մեր հարաբերությունների և այլնի մասին։

Մենք պետք է խոսենք, որ լուծումներ գտնենք։ Եթե մենք չխոսենք, փակ թեմաները շարունակելու են խեղել, խեղդել մեր հասարակությանը։ Եվ պարբերաբար նոր՝ ավելի վտանգավոր պատահականություններ են գալու իշխանության։

Նոր ազգային-առաջադիմական էլիտայի առաքելությունն է՝ ձևակերպել ազգային ընդհանուր նպատակներ և խնդիրներ։ Դրանք չպետք է լինեն կենացի կամ ծովից ծովի որակի։ Դրանք հստակ ժամանակահատվածում, հստակ չափվող նպատակներն են, օրինակ՝ պետության թվայնացումը՝ դառնալ տարածաշրջանում առաջատար, տաղանդավոր երիտասարդների արտահոսքի կասեցում/նվազեցում, ժամանակակից մշակութային արտադրանքի ստեղծում և արտահանում, բանակի մարտունակության էական բարձրացում, ոլորտային ռեգիոնալ կենտրոնների ձևավորում, օրինակ՝ առողջապահություն կամ դրա ճյուղեր, ռազմական արդյունաբերության զարգացում և այլն և այլն։

Մենք պետք է ձևավորենք առաջ գնալու թիմ, պետությունը և հասարակությունն առաջ տանելու ունակ էլիտա։ Պետք է անենք հիմա ու իրար վստահելով։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan