Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 11-ի երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ:
Հայտարարությունում, որի տեքստը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում, Ռիչարդ Հոգլանդը, Իգոր Պոպովը և Ստեֆան Վիսկոնտին նշում են, որ հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի եղանակները քննարկելն էր:
«Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում», - ասված է հայտարարությունում:
Քննարկվել է նաև ներկայիս իրավիճակը շփման գծում, նշում են միջնորդները՝ առանց մանրամասներ հաղորդելու:
Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել Նյու Յորքում սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում, ասված է հայտարարությունում: