Մոծակների դեմ սփրեյը սպանո՞ւմ է կորոնավիրուսը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Բրիտանիայի ռազմական-կիրառական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների լաբորատորիայի (Dstl) գիտնականները պարզել են, որ ցիտրիդոլը, որը մտնում է Mosi-guard Natural ռեպելենտի բաղադրության մեջ, որոշ չափով կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ասված է բրիտանական կառավարության կայքում հրապարակված զեկույցում, հայտնում է BBC-ն: ...
Իրականացվել է երկու տեսակի փորձարկում: Պարզվել է, որ եթե հեղուկ վիճակում ռեպելենտը խառնենք վիրուսի մասնիկների հետ, ապա սփրեյը բավական արդյունավետ կերպով ոչնչացնում է դրանք, իսկ մարդու մաշկի սինթետիկ անալոգի վրա վիրուսի մասնիկները չի կարող լիովին հաղթահարել:
Զեկույցում ընդգծվում է, որ լատեքսից սինթետիկ կաշին օգտագործվում է որպես բնորոշ մակերեւույթ, որն իր հատկանիշներով մարդու մաշկ է հիշեցնում, սակայն քիչ հավանական է, որ իրեն մարդու մաշկի պես դրսեւորի:
Հետազոտության հրապարակված արդյունքներում ռեպելենտի արդյունավետության մասին բերվում են միայն նախնական եզրակացություններ: Գիտնականները հուսով են, որ դա կօգնի մյուս մասնագետներին շարունակել աշխատել այդ ուղղությամբ եւ վիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց գտնել: