Բրյուսելում այսօր տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ԱԳՆ
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։