Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
Բելառուսի ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաեւը ներողություն է խնդրել բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների համար, հայտնում է Sputnik-Belarus-ը:
«Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը եւ ներողություն եմ խնդրում պատահական մարդկանց վնասվածքների համար, որոնք տեղի են ունեցել ցույցերի ընթացքում»,- ONT հեռուստաալիքի եթերում ասել է Կարաեւը:
Կարաեւի խոսքերով՝ երեք օրվա ընթացքում «11 կանխամտածված հարձակում է կատարվել իրավապահների վրա»: «Ըստ էության, սա սպանության փորձ է: Պատկերացրեք, թե ինչ պատասխան արձագանք է եղել այս զինծառայողների ընկերների մոտ»,- ասել է նա՝ հավելելով, որ հավաքների ընթացքում վիրավորվել է 60 ոստիկան: Ներքին գործերի նախարարը նշել է, որ «մեծամասնությունը չի աջակցում բողոքի ցույցերին»:
Բելառուսում, օգոստոսի 9-ին սկսված բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ, ավելի քան 6000 մարդ ձերբակալվել է: