Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ)
Բնապահպանները միջոցառում են նախաձեռնել Ազգային ժողովի այգում: Նրանք զբոսնում են ԱԺ այգում, ինչպես նաև գործնագործ խաղում՝ հանուն Ամուլսարի պաշտպանության։
Նախաձեռնողները հայտնել են, որ այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։
Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։