Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը
Այս թեմայով
- Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ
- Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը»
- Բեյրութի նավահանգիստը այսօր՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ BBC (տեսանյութ)
- Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին
Բեյրութում Ալ-Ռում հիվանդանոցի բուժքույրը փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս պատմության մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է CNN-ի թղթակից Բիլալ Յավիչը:
Լուսանկարում բուժքույրը, ուն անունը չի նշվում, փորձում է օգնություն խնդրելու նպատակով զանգահարել հիվանդանոցից, քանի որ պայթյունի հետևանքով քաղաքում բջջային կապն ու էլեկտրականությունն աշխատելիս չեն եղել:
Նրա խոսքով` պայթյունի ժամանակ նա գտնվել է ծննդաբերական բաժանմունքում և կորցրել է գիտակցությունը: Հետո ուշքի է եկել և արդեն հաջորդ պահին երեխաներին դուրս է բերել:
Բիլալ Յավիչն իր հրապարակման մեջ նշել է, որ 16 տարվա ընթացքում, որ աշխատել է որպես լուսանկարիչ, երեբք չի տեսել նման բան, հատկապես` «Ալ-Ռում հիվանդանոցում»:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով հիվանդանոցում մահացել է 12 պացիենտ, 4 բուժքույր և 2 այցելու։