Ճապոնական ընկերությունն ութ լեզվի «իմացությամբ» խելացի դիմակ է մշակել
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ճապոնական նորաստեղծ Donut Robotics ընկերությունը ութ լեզվի «իմացությամբ» խելացի դիմակ է մշակել, հայտնում է CNN:
Ներկառուցված հավելվածի շնորհիվ խելացի դիմակը, որը կոչվում է C-Face Smart, կարող է ուժեղացնել կրողի ձայնը, փոխանցել խոսքը եւ այն թարգմանել ութ լեզուներով:
Մասնավորապես, նոր հարմարանքը թարգմանում է ճապոներենից չինարեն, կորեերեն, վիետնամերեն, ինդոնեզերեն, անգլերեն, իսպաներեն եւ ֆրանսերեն:
Ընդ որում, նշվում է, որ դիմակն ինքնին չի պաշտպանում կորոնավիրուսից, եւ առաջարկվում է այն կրել սովորական դիմակի վրայից` վարակից պաշտպանվելու համար: