Ամեն ինչ կորոնավիրուսի մասին
Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով, իսկ մահերինը՝ վեցով: Ռուսաստանում մեկ օրում վարակվել է 5 հազար 159 մարդ, իսկ մահացել՝ 144-ը:
Ռուսաստանում ապրում է մոտ հիսուն անգամ ավելի շատ մարդ, քան Հայաստանում: Ստացվում է, որ Ռուսաստանում պատկերն անհամեմատ բարվոք է, քան Հայաստանում:
Չեռնոգորիան բացում է սահմանը ռուսաստանցիների առաջ, բայց հայաստանցիների առաջ այն դեռ փակ կմնա:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են: Առայժմ պատվաստանյութ է մշակվում մեծահասակների համար, իսկ եկող տարի աշխատանքներ կիրականացվեն նաեւ երեխաների համար:
Առաջարկներ են հնչում, որ պատվաստումը լինի պարտադիր երեխաների համար:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 18,2 միլիոն մարդ, իսկ մահացել 693 հազարը, որոնց մեծ մասը կամ ճնշող մեծամասնությունը տառապել են ծանր հիվանդություններից:
Ստացվում է, որ վարակվել է աշխարհի բնակչության ընդամենը 0,25 տոկոսը ու այդ պատճառով շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչու այսքան մեծ աղմուկ, ինչու պատվասթանյութ, այն էլ պարտադիր:
Ի դեպ, գերմանիայում տեղի ունեցած հարյուր հազարանոց ցույցերից հետո, որի մասնակիցները պահանջում են վերացնել սահմանափակումները եւ վերականգնել մարդկանց իրավունքները, բժիշկները հայտարարեցին, թե սկսվել է երկրորդ ալիքը, իսկ Բեռլինի դպրոցականներին պարտադրեցին դասին ներկայանալ եւ մնալ դիմակներով:
Top-News.am