Այսօր՝ 18 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Առեւտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ եւս մեկ վարկային համաձայնագրի հարցը (տեսանյութ) Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է Ես ձեզ սիրում եմ. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Փաշինյան Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել. Արթուր Վանեցյան Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են. Նաիրա Զոհրաբյան Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները Դոլարը էժանանում է. եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ գիտնականները Նավալնուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ Նավալնու գործի հետ կապված Ազգությամբ արաբ Իբաիդա Նասսարին հափշտակել է 611.800 ԱՄՆ դոլար գումար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ Լուկա Դոնչիչի պատմական ռեկորդը Քոչարյանի օրոք խաղողի մթերման գինը 170 դրամ էր. խաղողագործ Ադրբեջանի գլխավոր գողի ժառանգը հայտարարել է «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, սպանված կա Օդում կախված լուրերի համաձայն, մեր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք Լոս Անջելեսում ունեն մարիխուանայի անօրինական բիզնես Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. Առողջապահության փոխնախարար Մոտենում է ստի ու կեղծիքի իշխանության հետ` ժողովրդական դաժան հաշվեհարդարի ժամանակը Պողոս, էս երկիրը «բաց երկնքի տակ գժանոց» դարձնելու համար դու ու քո բերածները պատասխան եք տալու. (լուսանկար) ՍԴ դատավորների ընտրության ձևաչափը հուշում է, որ այդ կառույցը լինելու է իշխանության կամակատարը ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակազմի աշխատանքից հեռանալու մասին. (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ԲՀԿ-ն ակցիա է կազմակերպել նախարարության դիմաց. (տեսանյութ) «Ձիշովկա» բառն, ըստ իս, ստույգ նկարագրում է ամեն ինչ Էժանագին բամբասանքներ տարածող դեղին մամուլի խմբագրից այդպես էլ պետական գործիչ չդարձավ «Խելքներդ գլուխներդ հավաքեք. այսպես կառավարել երկիրն անընդունելի է. Փաշինյանը պետք է հեռանա». Հրանտ Բագրատյան. (տեսանյութ) Առաջարկում եմ ԲՀԿ-ին հենց էսօր ԱԺ օրակարգ մտցնել վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ այս նախագիծը «Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ պաշտոնի նշանակվող յուրաքանչյուր ոք պարտական լինի միմիայն իրեն». Ավետիք Իշխանյան «Ալեն Սիմոնյանը հղի է…»․ Գևորգ Պետրոսյան Շատ սեր տվեք ձեր երեխեքին, թե չէ կարողա մեծանան ու վարչապետ դառնան Փաշինյան Նիկոլ, ստի հերը շուն դառնա, թե… «Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, վստահաբար գտել է». Իվետա Տոնոյան. (տեսանյութ) Այդ դեպքում թե ո՞ւմ է պետք և ինչի՞ համար է գործող կառավարությունն ու ի՞նչ է կառավարում «Միայն այդ դեպքում կարող եմ պարտվել». Թրամփն ասել է՝ որն է ԱՄՆ նախագահական ընտրությունների գլխավոր սպառնալիքը Համայնքի ավագանու անդամների տարեկան հայտարարագրումը վնաս է հասցնելու ավագանու ինստիտուտին. Անի Սամսոնյան Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում 2019թ. ավելի քան 3800 մարդ է ազատազրկվել Իշխանությունը ամբողջովին պետք է հեռանա. դա վերաբերում է ինչպես Կառավարութանը, այնպես էլ ԱԺ-ին. Արա Հակոբյան (տեսանյութ) Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել, գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում արդյունք ցույց տալուն միտված բան է Արսեն Ջուլֆալակյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բերած օրինակը որևէ մեկին չէր վերաբերում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Հանրային հեռուստաընկերության լրատվականը չի անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին Նյու Յորքի քաղաքապետը շուրջ 500 աշխատակցի հետ չվճարվող արձակուրդ կմեկնի քաղաքային բյուջեի 9 մլրդ դոլար պակասուրդը կրճատելու համար Վստահ ասում եմ, որ Արյունաբանության ինստիտուտի տնօրեն Սամվել Դանիելյանը բարձրակարգ բժիշկ է, հերթական պատուհասին են բերելու «առաջնագիծ»
Հարցում

Պատմաբանները ահազանգում են՝ Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների մշակման հետևում կասկածելի թիմ է կանգնած

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչները մշակած խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է՝ Համաշխարհային պատմության ամբիոնից, և կասկածելի է, որ դպրոցական բոլոր քսան դասագրքերի չափորոշիչների մշակման աշխատանքները ղեկավարում է մեկ մարդ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։

«Մենք մտածում էինք՝ ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այդ սիրո հեղափոխությունն անելուց հետո այդ բաժանումն անընդհատ դնում են՝ հներ- նորեր ,սև-սպիտակ. մտածում էինք քանի որ ռեստարտական է, դրա համար, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է: Մենք ասում էինք՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, թող լավ չափորոշիչ բերվի, որովհետև դրանց հիման վրա վաղը գրվելու է դասագիրք»,- պատմեց նա:

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ ստացվել են խայտառակ չափոփոշիչներ։

«Այդ մասին և՛ Հայոց պատմության ամբիոնը, և՛ Համաշխարհային պատմության ամբիոնը, և՛ Մանկավարժական համալսարանի հայոց պատմության և համաշխարհային պատմության ամբիոնները հանդես եկան հայտարարությամբ: Այսինքն՝ մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիքներ եղան, անգամ, որ դրանք խմբագրելու չեն, պետք է մերժվեն և ստեղծվի նորը»,- ասաց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ մինչ իրենք քննարկում և գիտականորեն ցույց են տալիս, որ այդ չափորոշիչները սխալ են, իրենց երիտասարդ կոլեգաներից համացանցում գտել են մի խայտառակ նախագիծ, որը գաղտնի է արվել. խոսքը 17թ. հրատարակված և 19թ. վերահրատարակված «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքի մասին է ։

«Նախագծին թուրքական կողմից «պատմություն» կոչվող մի ՀԿ է մասնակցել, մեր կողմից մասնակցել է երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է՝ այս չափորոշիչների խմբի ղեկավարը: Ինչն էր հետաքրքրիր՝ եթե համացանցում նայեք, իրենց կայքում ոչ մի բան չկա, այսինքն՝ իրենք էլ են գաղտնի պահում, եթե լավ բան ես անում, հայ-թուրքական հաշտեցում և այլն, ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն, ոչ մեկս չենք իմացել այդ մասին նաև իրենց ամբիոնը: Ի դեպ, Համաշխարհային պատմության ամբիոնն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց արածը կապ չունի մեզ հետ»,- ներկայացրեց Արտակ Մովսիսյանը:

Նա նշեց, որ գրքի հեղինակները 13-ն են, որոնցից 7-ն են հայ, իսկ այդ 7-ից պատմաբան են երկուսը՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը: «Երկուսը ԱԺ պատգամավորեր են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, որոնցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝Բրյուսովը, եվրոպական լեզվի մասնագետներն իրենք իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել ցույց տալ սխալները և´ ցույց տալ, և´ կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է մեր երկու երկրների դասագրքերը փոփոխվեն»,- ասաց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ ակադեմիական գիտական կոնսուլտանտ է հանդես եկել մեր միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, որը միջազգային հարաբերություններ ֆակուլտետն է ավարտել: «Հեղինակներից մյուսը Նվարդ Մանասյանն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեջ է, իսկ գրքում նրա մասնագիտությունը գրվում է՝ ֆեմինիստ և սոցիալ-դեմոկրատ: Մյուս երկուսը Կարինե Փալանջյանը և Արարատ Շեկելյանն են: Վերջինս պոլսահայ երիտասարդ է, մասնագիտանում է ռուսաց լեզու և գրականության մեջ, Կարինե Փոլաջյանն էլ Արիզոնայի համալսարանից է: Նա քաղաքագիտությամբ է զբաղվում, միակն է, ով իր էջում հանգիստ դրել է և 17 թվի հրատարակությունը և 19 թվականի վերահրատարակությունը: Արիզոնայի համալսարան է, հեռու է, մտահոգություն չունի»,- նշեց նա:

Արտակ Մովսիսյանը նաև ասաց, որ գրքի համար գրանտ է տրվել ընդամենը 20 հազար եվրո կամ դոլար, սակայն մինչ այդ բավականին շատ դրամաշնորհներ են տրվել: Ըստ նրա՝ դրամաշնորհների այդ քանակից ակնհայտ է դառնում, որ հայերի և թուրքերի հաշտեցմամբ շատ ուժեր են շահագրգռված և այդ նպատակով էլ հսկայական գումարներ են տրվում:

«Գրքում ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն, և որ մեզ սևացնեն, ասվում է՝ Հայաստանի այսօրվա պատմության դաստիարակությունը կրում է խորհդային կրթության ժառանգությունը ինչպես դիսկուրսով, այնպես էլ մանկավարժական առումով, խորհրդային տարիներին Ստալինի՝ ազգությունների քաղաքականությանը համահունչ. խորհդային 15 պետություններից յուրաքանչյուրն ստեղծել է իր ազգային պետությունը, և այդ կոնցեպցիան սկսում է ազգի էթնոգենը, հետևում է ազգային ինքնագիտակցություն, ազգային-ազատագրական պայքար և այլն: Որ սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են ստալինյան պիտակը, որը այլանդակ սուտ է: Խորենացին, որ գրում էր Ստալինի ծնվելուն դեռ 1500 տարի կար: Մեր ամբողջ պատմագրությունը սկսում է՝ ծագում, ազատագրական պայքար, պետության ստեղծում. այսինքն՝ մեզ վերագրում են ստալինիզմը, որ մեզ հավասարեցնեն թուրքերի հետ»,- ասաց նա:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ ասաց՝ մենք հերթական անգամ հայտնվում ենք ծուղակի մեջ։

«Մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել, այդպիսին շարունակում ենք մնալ, պետք է զգույշ լինենք, որ հերթական ծուղակում չհայտնվենք: Այս անգամ ցավոք հայտնվեցինք ծուղակի մեջ՝ կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում, ցավոք մենք ներքաշվեցինք այդ խաղի մեջ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ դա հերթական խաղն է, որի մեջ ներքաշվելով, մենք հայտնվում ենք այնպիսի վիճակում, ինչի պատճառով խեղաթյուրում ենք մեր պատմությունը:

Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ փաստորեն որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan